Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե որ չհաջողիմ... (Կսկսի քաշել) ահա ձայն մառի, պիտի ելլա...


ՄԱՐԿՈՍ

Ա՜հ, պարոն, թո՛ղ տուր ելնեմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պապանձե, ահա ելավ... ահա.., քիչ մալ համբերե... (Ուժով կը քաշե) Ա՛հ, վերջապես հաջողեցա... (Ակռան Մակոսին տալով) առ ակռաղ... ինձի Թափառնիկոս կ՛ըսեն... ինքզինքս գովելու համար չեմ ըսեր, բայց կը պարծենամ որ այս արվեստին մեջ ինե հաջողակը չկա։ Թող Եվրոպայի մեջ ուսյալ բժիշկները պնդեն թե իրենք շատ վարպետ են...


ՄԱՐԿՈՍ

Գիտե՞ք, պարոն, որքան դժվար է այս ակռայի ցավն քաշելը։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Գիտենք, պարոն, որքան դժվար է ակռա քաշելը։


ՄԱՐԿՈՍ

Ողջ ըլլաք... բայց ցավն փոխանակ մեղմանալու սաստկացավ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Առջի բերան անանկ կըլլա։


ՆԻԿՈ

Անանկ կ՝ըլլա ամենուն ալ:


ՄԱՐԿՈՍ, մատվըներովը ակռաները զննելով

Ցավող ակռան հոս է, ահա տե՛ս, դուք սխալմամբ քովի ակռան քաշեր եք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կույր ըլլալու եմ, որ ատանկ բան մը ընեմ։