Լա պել էլենի ներկայացում տրված է՝ Այաքսներու դերերը կատարելու համար պեշիքթաշցի դերասաններ փնտրված են։
Այրերը հոս շաբաթն երկու անգամ շապիկ կը փոխեն։ Երբ
ազգասիրության վրա խոսք բացվի, կըսեն նախ բաղնիք և
ապա ազգ։ Ասոնք, քիչ բացառությամբ, ժամերով սափրիչներու
առջև կը նստին, և ածիլվելեն առաջ երեք ժամի չափ
մազխիլով կը փեթտեն իրենց պեխերուն Հայրերն և կլոր ձև
մը կուտան անոնց։
Դառնանք իգական սեռին։
Գեղեցիկ սեռն փողոցը քալած ժամանակը գետինը չնայիր,
այլ երկինք և աս ալ թերևս յուր պարանոցն ցույց տալու
համար։ Կիներն հոս մեծ ազդեցություն ունին իրենց էրիկներուն
վրա, որոնք միշտ կիներուն ետևեն կը քալեն ըստ Ավետարանին՝
թե թողցէ այր զհայր և զմայր իւր և երթիցէ զհետ
կնոք իւրոյ: Կիներն այրերու հնազանդելու տեղ այրերը կիներու
կը հնազանդին։ Պեշիքթաշի կիները գեզեցիկ են, տանտիկին
և տնաշեն. հոս բրինձի փոշին շատ հարգ չունի։ Պարզասիրությունն
ալ քիչ հարգ ունի. վասնզի Պեշիքթաշի թաղն
Բերայի շատ մոտ ըլլալով՝ թաղիս իգական սեռը շաբաթը
գոնե մեկ անգամ Բերա կերթա և նոր ձևր կառնե տունը կը
բերե։
Այս թաղին կիներն այրերեն ավելի ազգասեր են, բայց
օրվան մեծ մասն իրենց հագուստ ձևելու և կտրելու հատկացուցած ըլլալով ժամանակ չեն գտներ աղջիկներու վարժարանն
անգամ մը աչքե անցունելու։
Պզտիկ աղջիկներուն գալով ասոնք փողոցեն անցնողներե
չտեսնվելւլ եղանակով մը պատուհաններուն առջևը կը նստին,
և քովի տունը զարնվելուն պես՝ իրենց գլուխը պատուհանեն
դուրս կը հանեն և դուռը զարնողը գլխեն մինչև ոտները
քննելեն ետև վազելով վար կերթան, և յուրաքանչյուրն
իրեն մորը կիմացունե, թե այս կազմով, այս հասակով, այս
գույնով մեկը եկավ դրացվույն տունը։ Մայրերն շնորհակալություն հայտնելով այս փոքր դեսպաններուն՝ նորեն վեր կը