Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոտրեցավ։ Այն թվականին ըսողներ ալ գտնվեցան, որ այս յուրը տարածողները մեր կեսարացի ազգայիններն էին, որոնք աժան գնով տուն վարձելու համար հնարած էին այդ լուրը. Եվ արդարև, տուներուն գիները հարյուրին վաթսուն իջան, շատ մը վաճառականներ իրենց առնելիքն ուզեցին գեղիս մեջ նստող վաճառականներեն. շատերը հեռացան դեղեն, իսկ մեր կեսարացի ազգայիններն իրենց նստած տեղեն չշարժվեցան, թող աժան նստինք ու գետնին տակն անցնինք, ըսելով:


Այս գեղին մեջ թեպետև երեքհարյուր հիսուն տուն հայ կա, բայց բնիկ ազգային հազիվ քսաներեք ու երեք քառորդ մարդ կա՝ մնացածն այլևայլ թաղերե գաղթած է։


ժամանակավ ամայի դաշտ մէր այս գեղը, իսկ երբ քանի մը եվրոպացիներ, որոնք որսորդություն ընելու մոլությունն ունեին, այս գեղն եկան զայն որսորդության հարմար գտնելնուն համար՝ մեր ազգայիններեն ալ շատերը անոնց հետևելով եկան բնակություն հաստատեցին հոն։ Այսօր եթե եվրոպացիներն հեռանան այդ դեղեն՝ մեր ազգայիններն ալ կը թողուն զայն։ Քվ կրնա պնդել, թե մեր ազգայիններն եվրոպացիներու նմանիլ չեն ուզեր...


Այս գեղին մեջ բացի հարավեն կը տիրե նաև ազնվապետությունն, որ հարավին չափ տենդ կը պատճառե գեղին ազգային գործերուն և թերևս անկե ավելի վնասակար է։


Ամեն անգամ, որ թաղական Խորհուրդ ընտրված է՝ անդամներու մեջ անհամաձայնություն գոյացած է։ Թաղական Խորհուրդն այնքան կարծիքներե բաղկացած է, որքան անդամներե որ կազմված է, և այս շատ վնաս տված է ազգային վարժարանին հառաջադիմության։ Թաղական Խորհրդո յուրաքանչյուր անդամն իրեն հաճելի եղած գրոեթյամբ կուզե առաջ տանիլ վարժարանը, մին ֆրանսական դրությունը կը պաշտպանե, ուրիշ մը գերմանական դրության վրա կը հարձակի, երրորդ մը անգղիական դրությունը իբրև փրկարար միջոց կը նկատե, չորրորդ մը թրքական դրութենեն մազի չափ չշեղիր, հինգերորդ մը ավստրիական դրությունը կը փաստաբանե, և կարծիքներուն այս անհամաձայնության մեջ