Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Օ՜օ՜օ՜, բարի եք եկեր։


— Շնորհակալ ենք։


— Եկեք նայինք, եկեք, Հայկական ընկերութսունը երթանք և քանի մը հատ տնկենք։


— Հայկական ընկերությունը օղի խմելու համար հաստատված ընկերություն մէ:


— Նպատակն այն չէ... բայց ո՞ր ընկերությունն է, որ նպատակին ծառայած ըլլա։


— Գտնե անունը փոխեն։


— Ինչո՞ւ... աղե՞կ գիտես, որ Հայկ օղի չէր խմեր։


— Պետրե, Հայկական ընկերության օղին թե՛ աղեկ չէ և թե՛ սուղ է, Օրմանոզին տանինք մեր բարեկամները։


— Օրմանողինն ալ երեսուն աստիճան է, եղբայր, անցյալ շաբթու օխա մը տյուզ խմեցի հոն և դպավ ինձի։


— Եթե ինձի հարցվեր՝ ես Կյումիշ հալքալըին կը տանեի բարեկամներս։


— Եղբա՛յր, ան ալ օղիի հետ, կտոր մը պանիր միայն կուտա։


— Ալթըն օլուքին երթանք։


— Եղբայրնե՛ր, մենք թաղին մեջ քիչ մը պիտի պտըտինք։


— Խաղին մեջ մարդ չկա. ամենն ալ գինետուններու մեջ են այսօր։


— Մահտեսիին երթանք, մարդը հայ է և պատվական օղի ալ ունի։


— Շատ աղեկ, Մահտեսիին երթանք։


— Լա՛վ... երթանք...


Քանի մը փողոց դառնալով՝ մտանք Մահտեսիին գինետունն, որու գինվո սեղանին առջև կայնած կը խմեին տասնի չափ հաստաբազուկ ձկնորս ազգայիններ։


— Տամ աման, աման էֆենտիմ, աման:


— Թարալալա թացի լալալա, թիրալալա թարիլլալալա։


— Պինի վար...


— Թարալալա թարիլլալամ...


— Թիրալալա թարիլլալամ...