— Ջուրի շիշ ալ չունինք... գլուխս կապելու բան մը չունիմ, ոտքս հագնելու կոշիկ չկա, այս վիճակին մեջ ի՞նչպես Աբիսողոմ աղային դեմը ելնեմ։
— Հիմա ուտելիքը առնենք, վաղն ալ հագնելիքը կը մտմտանք, ըսավ Մանուկ աղան և դուռն ուժով մը քաշելով
դուրս ելավ։
— Մանո՛ւկ աղա, Մանո՛ւկ աղա...
— Ուզածիդ չափ պոռա՛, ա՛լ ետ չեմ դառնար, մռմռաք
Մանուկ աղան և ճանբան շարունակեց։
Մանուկ աղան քանի մը փողոց դարձած էր, երբ կնկան
ձայն մը առավ, որ զինք կը կանչեր.
— Գործ չունիս նե՝ պոռալով ետևես վազե, ըսավ ինքն
իրեն Մանուկ աղան, առանց գլուխը ետ դարձնելու տեսնելու
համար, թե ով էր զինք կանչողը։
— Մանուկ աղա, Մանուկ աղա, կրկներ ձայնը, որ տիրացու
Մարտիրոսին տասնամյա աղջկանն էր։
Մանուկ աղան շարունակեց յուր ճանբան, և տիրացու
Մարտիրոսին աղջիկն՝ քայլերն փութացնելով՝ տասը քայլ
հեռավորությամբ մոտեցավ անոր։ Խեղճին շունչը կտրած ըլլալով՝
անգամ մալ կրցավ պոռալ.
— Մանուկ աղա։
Դարձյալ պատասխան չառավ և ստիպվեցավ քիչ մ’ալ քալելով՝
Մանուկ աղային հագուստին ծայրեն քաշելու։
— Թո՛ղ տուր, կնիկ, ըսավ Մանուկ աղան՝ առանց ետեր
նայելու։
— Բան մը պիտի ըսեմ։
— Մտիկ ընելու ժամանակ չունիմ. ըսածներդ արդեն չեք
կրնար միտքս բռնել, հիմա ելեր, ուրիշ բաներ ալ պիտի
ըսես...
— Դայակին տունը պիտի հարցունեի...
Դայակ բառր լսելուն պես արթնցավ Մանուկ աղան և
ետևը տիրացու Մարտիրոսին աղջիկը տեսնելով՝
— Աղավնի, դո՞ւն էիր ետևես վազողը, հարցուց անոր։
— Ա...յո... ես... պատասխաներ Աղավնին, որ հևալեն
ա՛լ չէր կարող խոսիլ։