Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ Ե Յ Ք Ո Զ

Կեցցե՛ Սահմանադրություն...։


— «Արի՛ք Հայկազունք հառաջ ընթանանք,


Սահմանադրության նոր բարև մ՝ալ տանք»:


Առաջին անգամ Պեյքոզի մեջ արտասանվեցան վերոհիշյալ խոսքերն, բայց չորս հինգ տարի կա, որ բարևը կտրեցինք Պեյքոզին և ազգային հիմարանոցին առջև կուտանք Սահմանադրության մեր բարևը։


Շատ նշանավոր եղած է Պեյքոզ Սահմանադրության տարեդարձային այն հանդեսներով, որք տեղի կունենային յուր դաշտավայրին վրա, ուր կը հավաքվեին ազգասեր հայերն և իրարու բերնեն կը հափշտակեին ճառերը, գինիի գավաթներն և Սահմանադրությունը։


Բնավ նշանավոր եղած չէ յուր վարժարանովն, որ հեռի է աշակերտները գոհացնելե։


Խաղային կռիվներն երբեմն երևան կուգան և քանի մը շաբաթներ պտըտելեն ետքը աներևույթ կըլլան, վերստին երևնալու համար։


Թաղեցվույն մեծ մասն անհոգ է եկեղեցվո և վարժարանի մասին, երիտասարդությունն երբեմն կաշխատի, որ բարեկարգություն մտցունե վարժարանին և թաղականին մեջ. սակայն բարեկարգությունն առանց դրամի չըլլար, և մեր երիտասարդությունն ալ դժբախաաբար առանց դրամի կըլլա։


Նավավարներ և ձկնորսներ առատ են։ Ասոնք սքանչելի գինի կը խմեն և պատվական ալ ձուկ կուտեն գինվո վրա: Նախանձ և ատելություն չկա իրարու մեջ. ամենքը սիրով կը