բայց որովհետև մարդս անոթի եղած ժամանակը գիրք չկրնար կարդալ, ինչպես նաև չկրնար գիրք գրել նորեն բարձին վրա դրավ Զեն Հոգևորն, վասնզի փորն կիմարուներ իրեն, թե Զեն մարմնավորին պետք ուներ, և սկսավ սենյակին մեջ պարտելու։
— Չաղաչեմ, Աբիսողոմ աղա, որ ձեր տունին պես հանգիստ
ընեք, ըսավ տիկինը՝ սենյակ մտնելով։
— Անհանգստության պատճառ մը չունիմ, միայն թե անոթի
եմ և կերակուր ուտել կուզեմ։
— Կերակուրդ պատրաստվելու վրա է, հիմա պիտի բերեմ,
ըսավ տիկինը և դուրս ելավ նորեն դռան առջև էրկանը սպասելու
համար։
— Ի՞նչ տեսակ կնիկ է այս, ըսավ Աբիսողոմ աղան, երբ
առանձին մնաց, զիս անոթի կը պահե և կը պատվիրե, որ
հանգիստ ըլլամ, անոթի մարդը հանգիստ կրնա՞ ըլլալ...
— Սեպե՛ թե ես ալ քու քույրդ եմ կամ աղջիկդ եմ, ըսավ
վաթսնամյա տիկինը դարձյալ ներս մտնելով, եթե բան մը
ուզես՝ մի՝ քաշվիր, ըսե ինձի, որ բերեմ։
— Շնորհակալ եմ։
— Ես կուզեմ, որ իմ տունս եկող հյուրերը չնեղվին։
— Կը հասկնամ. հիմակուհիմա կերակուրեն ուրիշ բան
չեմ ուզեր:
— Կերակուրը պատրառտվելու վրա է, հոգ մի՛ ըներ...
Տիկինը դեռ պիտի շարունակեր յուր բանակրությունն,
բայց դուռը զարնվելով՝ դուրս վազեց շուտով, որպեսզի դուռը
բանա, էրիկը դիմավորե և բերած պաշարներն առնե ու
կերակուր եփե։
— Ողջույն, տիկի՛ն, ըսավ մէկը դուռը բացվելուն պես։
Հարկ չկա ըսելու, թե եկողը կրոնավոր մ՝էր, ինչու որ
անոնք միայն կը գործածեն ողջույնը։
— Օրհնյա՛ տեր, պատասխաներ տիկինը։
— Ի՞նչպես եք, աղե՞կ եք, տիկին։
— Փառք Աստծո, տեր հայր։
— Մանուկ աղան հիմա դեմս ելնելով՝ իմացուր, որ հյուր
մը եկած է ձեզի այսօր, ես ալ եկա, որ հետը տեսնվիմ։