Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՛նչ մեղքս պահեմ, հետը պտըտելու կամչնամ կոր։


— Թող գյուղ մը երթա, նստի, էֆենտիմ։


— Ատ ոտքերով ընկերությանց մեջ մտնել կարելի չէ։


Այս դիտողություններն Սեդրաք աղային ականջը կը հասնին։ Սեդրաք աղան կը համոզվի, թե քաղաքավարությունը չհակառակիր նասըրի, բայց սարսափելի թշնամի է ապա լաբճինի: Սեդրաք աղան կստիպվի հանել լաբճինները և ընդունիլ մոտային համաձայն կոշիկննրն ու անոր հարվածներն։


Ծնունդի կամ Զատկի առթիվ բարեկամաց և ազգականաց այցելություններ կընդունիք։


Շատ անգամ կը պատահի, որ երեք կամ ավելի անձանց այցելություններն միանգամայն ընդունիք։


Սովորություն ունիք ասոնց խահվե կամ անուշ կամ օշարակ կամ օղի հրամցնել։


Տանն աղջիկն ափսե ի ձեռին կը մտնե սենյակը։


Որո՞ւ հրամցնե նախ և առաջ։


Բնականաբար ամենեն տարիքոտին։


(Բնականաբար ամենեն հարուստին)։


Աղջիկն կուղղե յուր քայլերն դեպի ճերմակ մազերն, Աբիմելեք աղան։


Աբիմելեք աղան չընդունիր անուշեղենի նախապատվությունը ու՝


— Առաջ Գաբրիել աղային տուր, կըսե։


Աղջիկը կը ներկայանա Գաբրիել աղային, որ կը ղրկե զայն Համբարձում աղային։


Աղջիկը կը տնկվի Համբարձում աղային առջև, որ նշանացի Գաբրիել աղան ցույց կուտա անոր։


Աղջիկը կսկսի ճամբորդության, Աբիմելեք աղայեն Գաբրիել աղային, Գաբրիել աղայեն Համբարձում աղային, Համբարձում աղայեն Աբիմելեք աղային։ Ճամբորդությունը կը կրկնվի քսան անգամ, խեղճ աղջկան թևերուն վրա կար և կարողություն չմնար ափսեն տանելու, այցելուք այս ճամբոր-