— Անուշ չպիտի՞ առնեք այսօր, հրամմեցե՛ք, կըսե տան տերը։
Վերջապես Արիմելեք աղան կը հավանի նախապատվությունն
ընդունիլ և երկար պատմությամբ մը պարզելե հետո
այն պատճառներն, որոց համար կուզեր ամենեն վերջը ուտել
անուշն, կը բարեհաճի զգալ մանուշ առնելու և ավուր պատշաճի բարեմաղթություններն ընելե հետո անուշն ուտելու։
Մարդը Համբարձում աղային է։
— Շնորհավոր նոր տարի, Կիրակոս աղա։
— Շնորհակալ եմ, կը պատասխանե տան տերը։
— Եվ բարի կաղանդ։
— Շնորհակալ եմ։
— Եվ Աստվածահայտնություն տեառն մերո։
— Ողջ ըլլաք։
— Ուտիք է մեզ ութ օր և անձրևաբեր հողմունք։
— Այո՛։
Համբարձում աղան ալ կը կատարե յուր պաշտոնն, թեև
կը մոռնա Գերմանիո կայսեր գահակալության տարեդարձը
հիշելու։
Գաբրիել աղան դգալն անուշամանի երկնցնելով կսկսի
բարեմաղթությանց։
— Շնորհավոր նոր տարի և բարի կաղանդ և Աստվածահայտնություն։
— Շնորհակալ եմ։
— Աստված շատ տարիներու հասցնե խնդությամբ։
— Բարեկամոք հանդերձ։
— Աստված քետեր չցցունե։
— Ամեն։
— Աստված քյար պերեքեթ տա։
— Ամեն։
— Տեր Աստված ձեր տունը շեն պահե։
— Ողջ ըլլաք։
— Փեսաներ առնեք, հարսներ առնեք։
— Շնորհակալ եմ։