Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ պիտի դնես։


— Ամբակում։


— Շատ հարմար անուն մէ, ծառա եմ, տեր Ամբակում:


— Երթաք բարով։


Բարթողիմեոս աղան այսպես քու օձիքեդ բռնելով՝ քեզ կը տանի մինչև հոն, ուր պիտի երթար։ Յուր երթալիք տեղը հասնելուն պես՝


— Չես խոսիր կոր, աղբա՛ր, կըսե քեզի։


— Ի՞նչ խոսիմ։


— Ուրիշ օր մը երկար բարակ տեսնվինք, սանկ խոսինք։


Մնաք բարով, տեսնվինք սակայն։


— Երթաք բարով։


— Ըսելիք ունիմ քեզի։


— Շատ լավ։


Կը բարկանաս, բայց քաղաքավարությունը կարգիլե քեզի երեսել իրեն անկրթությունն։ Կերթաս, խանութդ կը բանաս և գործերդ նույն օրը ձախորդ կերթան։ Կը հիշե՞ք օր մը, ուր բարկացած ըլլաք և հաջողություն ունեցած ըլլաք։


Ես չեմ հիշեր։


Այս ու ամենայնիվ Բարթողիմեոս աղան ալ կը մարսվի. անանկ անմարսելի բաներ կան, որոնց պատմությունն իսկ սոսկում կը պատճառե մարդուս։


Քիչ մը համբերեցե՛ք։


— Գամիկ աղա, այս իրիկուն կերակուրը մեկ տեղ ուտենք։


— Շնորհակալ եմ, Մարկոս աղա, բայց չեմ կրնար գալ, որովհետև ուրիշ տուն մը հրավիրված եմ։


— Կաղաչեմ։


— Կը խնդրեմ։


— Խոսքս մի՛ կոտրեր։


— Մի՛ ըներ։


— Չէ մի՛ ըսեր։


— Մի՛ ստիպեր։