Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը, սանկ քիչ մը դնեմ, քանի մի կաթիլ, հոտվըտացե՛ք, քիչ մալ քիթերնիդ քաշեցե՛ք։ Ասոր հոտը շուտ չելլար, ամիսներով կերթա։ Ի՜նչ անտանեյի ցավ է գլխու ցավն, իմ գլուխս ալ եկած է տե, գիտեմ:


Տիկինն հնազանդելով ակնարկին, զոր Աթանաս աղան ըրավ իրեն, տեղեն կելնե ու էրկանը քով կերթա կը նստի:


— Ես կերթամ, հորաքույր, ըսավ Միհրան բարկությամբ այն կնոջ, որ քիչ մառաջ ներկայացուցած էր զինքն Աթանաս աղային։


— Ինչո՜ւ:


— Վերջը կըսեմ։


— Ի՞նչ եղար մեկեն ի մեկ, Միհրանիկ:


էնսյուլթ... էնսյուլթ... ես էնսյուլթի չեմ կրնար դիմանալ:


— Ի՜նչ եղավ, ոտքդ պագնեմ, Միհրանիկ։


— էնսյուլթ... էնսյուլթ... և կուզեմ, որ դուն ալ հետս գաս... ինձի էնսյուլթ հե՜ե՜... էնսյուլթ հե՜ե՜, ես մարդու զավակ եմ... Աթանա՛ս աղա... ընկերությանց մեջ շատ մտած եմ... ինձի հե՜ե՜... էնսյուլթ հե՜ե ... էնսյուլթ հե՜ե՜... հե՜ե՜... էնսյուլթ... ինձի... ինձի էնսյուլթ... ինձի պես մարդու էնսյուլթ... վնաս չունի... ե՛լ, սիրելի հորաքույրս, երթանք... էնսյուլթ հեե... շուտ ըրե, ինձի հեե... շալըդ դիր... ինձի էնսյուլթ հե՜ե՜... տուներնիս երթանք... վնաս չունի, Աթանա՛ս աղա...


— Ի՞նչ ըրին քեզի, պարոն Միհրան:


— Անանկ է յա՛, հասկնանք գործը, ըսին քանի մը գլուխներ, որ քիչ մը ծանր ըլլալ կը թվեին:


— Տիկինին լավանտա պիտի տայի, որ ճակատը շփե և Հոտվըտա... տիկինը մերժեց և ամուսնույն քովը նստեցավ... ասկից ավելի ի՞նչ ծանր էնսյուլթ կրնա ըլլալ զգայուն սրտի մը։


— Ես ասոր համար չգնացի և եթե լավանտան մերժեցի. պատճառն այն էր, որ գլխու ցավ չունեի, պատասխաներ տիկինը։


— Տեսա՜ք մի յա, սխալ հասկացողություն, էֆենտիմ: