— Նահապետ պեյը տվող մարդ է։
— Ի՞նչ տոմսակ է։
— Պարահանդեսի տոմսակ է, Նահապետ էֆենտի:
— Քանի ղուրուշ է հատը։
— Մեծ բան մը չէ։
— Չնչին գումար մը։
— Ուրիշ ազգերուն տոմսակներուն պես սուղ չէ:
— Աղքատիկ ազգին աղքատիկ տոմսակ:
— Քանի դահեկան է։
— Բան մը չէ։
— Պզտիկ գումար մը։
— Հատը մեկ ոսկի է...
— Մե՞կ ոսկի...
— Այո, բայց պարտ է գիտնալ, թե անգղիական ոսկի չէ,
օսմանյան է։
— Տվե՛ք, տվե՛ք, տասը հատ Նահապետ աղային։
— Տա՜սը հատ... կը ծաղրե՜ք կոր զիս։
— Կաղւսչեմ, ատանկ մի՛ խոսիք... կը վիրավորվինք...
ինչո՞ւ ծաղրենք զքեզ։
— Ազգասիրական գործ մը կատարելու համար միայն
եկած ենք հոս։
— Շնորհակալ եմ, բայց...
— Բայցի մայրի գործ չկա... տասը տոմսակ ձեզի համար
քիչ է, շատ չէ...
— Տասը ոսկի մեկ մեծ բան չէ։
Մանավանդ երբ էֆենտիներու պես անձեր կը ներկայանան
ձեզ. անոնք տասը տան նե՝ դուն քսան առնելու ես, որպեսզի էֆենտիները պզտիկ չմնան ու քաջալերվին։
— Շնորհակալ եմ, բայց իմ կարողությունս շներեր մեկ
ոսկի տալ պարահանդեսի տոմսակին։
— Չներե՞ր... ի՜նչպես չներեր... մենք բիացայի մարդ
ենք, գիտենք, թե քանի տոմսակ առնելու կարող ես... տասը
հատ առաջարկեցինք, որ չմերժվինք։
— Չեմ կրնար...