մենք քուկին կարողությունդ չենք գիտեր կոր... բիացայի վրա չենք ապրիր կոր մենք... մարդու հետ ալ տեսնված չունինք... լեռնեն եկանք... բան մը չիյտենք։
— Ատ ի՞նչ խոսքեր են... ինչո՛ւ բիացայի վրա ապրած
չըլլաք, ինչո՞ւ լեռնեն...
— Ան ըսել է էֆենտի’մ...
— Կուզեք նե, մեկ հատն ալ մի՛ առնեք... հարկավ խաթրնիս
սեպող մեկը կը գտնենք...
— Քիչ մալ դիմացինին խաթրը նայելու է, Նահապետ
աղաս:
— Խաթըրնիդ գլխուս վրա, բայց չեմ կրնար կոր հասկցնել,
որ...
— Շատ աղեկ, շատ աղեկ, հինգ ոսկի տուր նայիմ սըկեց,
ա՛լ ասոր ալ ըսելիք չունիս ա՛:
— Հինգ ոսկիի մնալեն ետքը ալ խոսք չուզեր...
— Տուր նայինք հինգ ոսկին:
— Երթանք ա՛լ, մնաք բարով Նահապետ աղա, աֆ կըներ,
որ ձեզի նեղություն տվինք...
— Ինչո՞ւ կը բարկանաք:
— Չբարկացանք, բայց ա՛մեն բանին կարգ ու կանոնը
կա...
— Ես անոր առնել կուտամ հինգ հատ... տուր հինգ տոմսակ
ինձի... Նահապետ էֆենտի, տուր հինգ ոսկի ինձի...
Նահապետ աղային ճարը կը հատնի և կուտա հինգ ոսկի:
— Վերջապես խոսքդ ըրիր, հինգ ոսկիեն ավելի չտվիր...
վնաս չունի... շնորհակալ ենք։
— Մնաք բարով, Նահապետ էֆենտի:
— Երթաք բարով։
— Մնաք բարով, մյուսյու Նահապետ:
— Երթաք բարով։
— Մնաք բարով, Նահապետ աղա։
— Երթաք բարով։
— Մնաք բարով, հոճա Նահապետ: