— Ինչո՞ւ սուտ ըսեմ, կեցեք բարով։
— Ո՞վ պիտի ըսե քեզի։
— Ով ըսավ նե, ըսավ... Բարթամ էֆենտիին ալ բարև
ըրեք։
— Շնորհակալ եմ... Չըսիր վերջապես ըսողին անունը։
— Օր մը կըսեմ, մնաք բարով։
— Խըյանեթ, մերաք տվիր ինձի... ո՞վ կրնա ըսած ըլլալ...
Մարիամ տուտուն ըլլալու է, կամ Ըսկուկ տուտուն... կամ Սողոմե տուտուն... կամ Բաթիկ տուտուն... ըսողը կը ճանչնա՞մ
ես։
— Կը ճանչնաս, կը ճանչնաս... կեցի՛ր բարով։
Շարունակեցի ճանբաս։
Կյուրակե առավոտ մեկեղեցիեն ելած դեպի տուն կերթայի։
Զայն մետևես զիս կը կանչեր։ Ետիս դարձա։ Ղազարոս
աղան էր, որ գավազանի մը կռթնելով համրաքայլ կուգար։
Խոսելու ժամանակ չտվի իրեն։
— Իմացա, աղբար, իմացա... սա ի՜նչ մայասիլ է եղեր,
որ այսչափ տկարացուցեր է քեզի... ինչո՞ւ դուրս կելլաս կոր,
քիչ մը հանգիստ ըրե մնաք բարով։
— Տոքթո՞րը ըսավ։
— Ոչ։
— Դեղագո՞րծը։
— Ոչ:
— Ավագերե՞ցը։
— Ոչ։
— Ժամկո՞չը։
— Ոչ։
— Ո՞վ ըսավ հապա։
— Քեզի պես մեկե մը իմացա... ինչո՞ւդ պետք... քանի
մը շաբաթ դուրս մելլեր, որ ինքզինքդ գտնաս։
Մեծ և արագ քայլերով հեռացա։
Ամիսներ անցան։ Օր մը դարձյալ հանդիպեցա տիկին
Մարգրիտին։ Ուրիշ օր մալ նորեն տեսա Ղազարոս աղան։