— Կարող չեմ տանելու նույնիսկ մեկ կաթիլը։
— Միհրանիկ, ա՛լ կարճ կապե, մեկ կաթիլն անգամ
խմելու կարող չէ եղեր։
— Մեկ գավաթը ախորժակ կը բանա, օգտակար է։
— Եկուր, Բարսեղ աղա, գավաթ մը խմե՛, ախորժակ կը
բանա։
— Ձկրցինք հասկցնել ձեզի... նեղություն կուգա կոր
վրաս։
— Միհրանիկ, ա՛լ կրկնելու չէ։
— Ըսել է, որ մեր բարեկամությունը կեղծ է եղեր, Բար-
սեղ աղա։
— Այդ խոսքը չեմ ընդունիր։
— Ձընդունիր ա, Բարսեղ աղան անանկ մարդ չէ։
— Վնաս չունի, գավաթ մը օղիին համար այսչափ դե՛մ
դնել... շիտակը չէի հուսար... թող ասանկ ըլլա... թույն ըլլար
նե՝ բարեկամության սիրույն համար մարդ կը խմեր։
— Բարսեղ աղա, գավաթ մը խմերեք, որ վերջանա խնդիրը։
Բարսեղ աղան կը հարկադրվի խմելու և երեսը ծմռտկելով՝
— Ինտոր ալ կը խմեն, կըսե ինքն իրեն, կարծես սիրտս
էրեց։
— Ձուկեն չառնե՞իք կտոր մը, Բարսեղ աղա։
— Կառնեմ, պարոն Միհրան։
Երեք բարեկամները սկսան ազգային վարժարանաց վրա
խոսակցելու։ Հայտնի է, թե մեր մեջ մեկ կամ երկու գավաթ
օղի խմվելուն պես՝ խոսակցությունն ազգային վարժարանաց
վրա կիյնա: Զանոնք բարեկարգելու համար երեքն ալ մեյմեկ
տարբեր ճանբա ցույց տվին։ Երեքն ալ իրարու ճանբաները
սխալ գտան, զիրար համոզելու աշխատեցան, չհաջողեցան,
հուսահատեցան։ Միհրան շիշն առավ և սկսավ գավաթները
լեցնել։
— Ա՛լ չեմ խմեր, պոռաց Բարսեղ աղան, կելլեմ, կերթամ: