Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունր տվեց Պանի նվագին, զայրացած Ապոլոնը քաշեց Միդասի ականջներից և դարձրեց իշու ականջներ.


3. Հարոնյանի ակնարկած հրդեհը տեղի է ունեցել 1870 թվականին:


4. «Զեն հոգևոր» — «Գիրք կոչեցեալ Զէն հոգևոր». կրոնական բովանդակությամբ, երեք մասից կազմված աշխատություն (տե՛ս Լ. Պարոնյան. Երկերի ժողովածու, I հտ., «Պաղտասար աղրար», ծանոթ. № 2):


5. «Որ համբերեսցե իսպառ, նա կեցցէ» — Մատթ. Ժ. 22,


6. «Բարկանանք և մի՛ մեղանչեք» — Սազ. Դ. 5,


7. «Զի ո՛չ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ բանիւ Տեառն»—Բ. օրէնք. Ը. 3,


8. Թուրքական ժամացույցի հաշվումը կատարվել է արևի մայրամուտով և վեց ժամով առաջ է եվրոպական հաշվումից,


9. «...Ազգային երեսփոխանական ժողով»—Կամ ընդհանուր ժոդով, զբաղվում էր արևմտահայության կրթական և կրոնական հարցերով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Ատամնարույժն արևելյան», ծանոթ. № 3)։


10. «Քուրիյե տօրիան»—«Կուրիյե դ’օրիան» — Պոլսում լույս տեսնող ֆրանսիական թերթ,


11. «Թայմզ»—Անգլիական օրաթերթ, հիմնադրել է Հոն Ուոլտերը 1873 թվականին Լոնդոնում,


12. Պարոնյանը «հերանույշ» է անվանում Ծերենցին, նկատի ունենալով նրա հերառատ գլուխն ու մորուքը,


13. Բառախաղով ծաղրված են Ծերենցի ստեղծագործական կարողությունները, որոնք չեն համապատասխանում «ծերենց» իմաստին, այսինքն՝ հասունության, կատարելության,


14. «Նեռ»—Ըստ կրոնական ավանդության Նեռը մարմնավորումն է չարի, որը հայտնվելու է աշխարհի վերջին՝ իբրև խորտակիչ ուժ Քրիսաոսի դեմ.


ՊՏՈԻՅՏ ՄԸ ՊՈԼՍՈ ԹԱՂԵՐՈԻ ՄԵՋ

«Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» լույս է տեսել 1880 թվականին պրակ առ պրակ:


«Մասիսի» 1880 թվականի № 2695, օգոստոսի 25-ի համարում, «Նոր հրատարակությունք» բաժնում կարգում ենք հետևյալ հայտարարությունը.


«ՊՏՈԻՅՏ ՄԸ
ՊՈԼՍՈ ԹԱՂԵՐՈՒ ՄԵՋ
գրեց
Հ. Հ. Պարոնյան
Հրատարակեց
Ս. Ղ. Պարտիզպանյան