տի» տարբերակները՝ «Քաղաքական աշխարհագրություն» վերնագրով: Տարբերակները, որոնք վերցված են «Թատրոնի» 1874 թ. №№ 7, 11, 13, 24, 59 համարներից, Հ. Պարոնյանի երկերի ժողովածուի նախորդ հատորներում չեն զետեղվել:
ՄԻՋԱԳՅՈԻՂ
1. «Արևելյան խնդիր» — Այսպես էր կոչվում թուրքական կայսրության գերիշխանության տակ ապրող ժողովուրդների ազատագրության հարցը, որ եվրոպական տերություններն օգտագործում էին իրենց քաղաքական ծրագրերի իրագործման համար:
2. «Տուն իմ տուն աղօթից կոչեսցի, և դուք արարիք զօտ այրս աւազակաց — Մատթ. ԻԱ. 13:
3. «Սովելոց հանձնաժողով»—1879 թվականի երաշտին հաջորդեց վասպուրականի մեծ սովը, որը տևեց շարջ երկու տարի: Սովի աղետաբեր չարիքները մեղմելու նպատակով, Պոլսում՝ Ներսես պատրիարքի նախաձեռնությամբ և նախագահությամբ Սերովբե Կյուլպենկյանի՝ կազմվեց Սովելոց կենտրոնական հանձնաժողով: Սովի
վնասները, մանավանդ հեռանկարը ահավոր էր և պայքարը նրա
դեմ կրեց համազգային բնույթ:
4. «Ազգանվեր հայուհյաց ընկերություն»—1879 թվականի ապրիլի 11-ին
Սկյուտարում, բանաստեղծուհի Սիպիլի նախագահությամբ հիմնադրվում
է «Ազգանվեր հայուհյաց ընկերությունըս, որի նպատակն
էր է...գավառներու մեջ հայ իգական սեռի դաստիարակության
նպաստելը»: Ընկերությանը հաջողվում է գավառական տարբեր քաղաքներում բաց անել մի քանի վարժարաններ:
5. «Գուրգեն»—Խոսքը Հակոբ Գուրգենի մասին է (տե՛ս անձնանունների
բառարան):
6. «Բարեսիրաց ընկերության թատրոն» — Բարեսիրտը ընկերության թատրոնը հիմնվել Է Մ. Պեշիկթաշյանի նախաձեռնությամբ» Թատրոնը
1858 թվականից ուներ հիմնականում սիրողներից կազմված
դերասանական խումը, հանդես էր գալիս պարբերական ներկայացումներով և վայելում մեծ ժողովրդականություն:
7. Տարբեր առակագիրներ տարբեր ձևերով մշակել են կապիկին նվիրված
հայտնի առակը, համաձայն որի, կապիկը ենթադրել Է, թե կարդալու
կամ գրելու գաղտնիքը ակնոցներ գործածելու մեջ է, փորձել է
այդ, բայց ոչ մի արդյունքի չի հասել:
9. «Հաշիվի չհիշվի» բացականչություններով ժողովուրդը հաճախ