կախարդանքներով հիվանդներ բուժելու համար։ Պարոնյանը բազմաթիվ առիթներով ոչնչացնող ծաղրի է ենթարկել Տիգրանյանի հասարակական անընդունելի վարքագիծը, որը ո՛չ մի ընդհանրություն չուներ նրա հոգևոր կոչման հետ։
ՊԵՅՔՈԶ
1. Ազգային սահմանադրության հիմնի առաջին տողերը, հեղինակություն՝ Հ. Սվաճյանի։
2. Սահմանադրության հռչակման հանդեսը և տարեդարձները նախապես
տոնվել են Պելքոզի՝ Հյունքյար Իսկելեսի կոչված վայրում, իսկ
հետագայում՝ Ետի Գուլեյում, ուր գտնվում էր Փրկչի Ազգային հիվանդանոցը իր հիմարանոցով։ Վերջինիս հիշատակությունը անշուշտ
անուղղակի երգիծանք է տոնակատարությանը ուղղված։
ԵՆԻ ԳՅՈՒՂ
1. «Թերնեմանթ էֆքյար»—Հայատառ թուրքերեն թերթ, լույս Է տեսել Պոլսում 1878—1884 թվականներին, Տիգ. Ճիվելեկյանի խմբագրությամբ:
ՔԱՂԱՔԱՎԱՐՈԻԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ
«Քաղաքավարության վնասները» ընդհանուր վերնագիրը կրող երկի առաջին պատկերը լույս տեսավ «Խիկարի» 1886 թվականի դեկտեմբերի համարում: Այնուհետև, 1887 թվականի հունվարից, շարունակաբար տպագրվեց մինչև. ապրիլը ներառյալ։ Երկու ամսվա ընդմիջումից հետո, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին սպառվեց «Քաղաքավարության վնասների» 1887 թվականի հրատարակությունը։ Հաջորդ տարին՝ 1888 թվականի հունվարից վերսկսվեց հրատարակությունը և մեկ ամսվա ընդմիջումով (հուլիս), օգոստոսին ավարտվեց:
Սույն տեքստը պատրաստված է ըստ «Խիկարի»։
«Քաղաքավարության վնասները» առանձին գրքով լույս տեսավ 1899
և 1900—1901 թվականներին Թիֆլիսում, որից հետո ունեցավ և այլ հրատարակություններ, տպագրվեց հեղինակի երկերի ժողովածուների մեջ