(1878—1884) հայատառ թուրքերեն և «Սուրհանդակ» (1888—1908) թերթերի։
Մեզպուրյան Մկրտիչ (1830—1914), հայտնի մանկավարժ, հիմնադիրը
Մեզպուրյան իգական վարժարանի։
Մելիքյաան Մկրտիչ, Արտոնատեր «Հայրենիք կիրակնօրյա» (1887) թերթի։
Մեկենաս, Գայ (74—64 թ, մ.թ.ա.—8 թ, մ.թ.), հռոմեական պետական
գործիչ և գրող, հովանավորել է արվեստն ու գրականությունը և
ժամանակի հայտնի բանաստեղծներ Հորացիոսին ու Վիրգիլիոսին։
Հետագայում Մեկենասի անունը դարձավ հոմանիշ գրականության և
արվեստի հովանավորման։
Մեսրոպ Մաշտոց (361—440), հայ մշակույթի, ազգային դպրության
հանճարեղ հիմնադիրը։
Միգաս (VIII—VII դ. մ.թ.ա), թագավոր հին Փռյուգիայի։
Միսաքյան Խաչատուր (1815—1891), մանկավարժ, դասավանդել է Սկյուտարի ճեմարանում, ճանաչվել «Պուետ» անունով, ապրեչ է Փարիզում իբրև մասնավոր դաստիարակ, ուր 1860 թվականին լույս է
տեսել նրա «Տքնութիւնք և սփոփանք հայրենասէրի» գրքույկը։
Մոլքթե, Մոլտկե Հելմուտ (1800—1891), ֆելդմարշալ և զինվորական
գրող. պրուսական բանակի գլխավոր շտաբի պետ։ Նա էր կազմակերպիչն ու ոգեշնչողը 1864 թվականի Դանիայի, 1866 թվականի
Ավստրիայի և 1370—1871 թվականների Ֆրանսիայի դեմ մղվող
պատերազմների։
Մոլիեր, Ժան Բատիստ (1622—1673), ֆրանսիացի հանճարեղ կատակերգակ։
Շաշյան, Պողոս, մասնագիտությամբ բժիշկ, ազգային գործիչ, եղել է Սովելոց հանձնաժողովի ատենադպիրը։
Ութանյան կարապետ (1823—1904), հայտնի հրապարակախոս, խմբագիր
«Մասիսի» և թարգմանիչ ֆրանսերենից հայերեն մի շարք գրքերի։
Ունճյան Աբիկ, Մեծահարուստ վաճառական, մեղադրվեչ է Պոլսում հակապետական ցուցարարներին դրամական օժանդակությամբ նպաստելու համար, որի պատճառով դատապարտվել է երեք տարվա
բանտարկության։
Պեզճյան Հարություն (1771 —1834), ամիրա, հայտնի է բազազ Արթին
անունով։ Նախապես սուլթան Մահմուտի սեղանավորն էր, հետագայում խոշոր դեր է խաղացել օսմանյան կայսրության ֆինանսական քաղաքական կյանքում։ Նրա դրամական միջոցներով Պոլսում
1834 թվականին հիմնադրվել է Եդի Գուլեի Փրկչի ազգային հիվանդանոցը, որը իր գոյությունը շարունակում է մինչև այժմ։
Պեշիկթաշլյան Մկրտիչ (1828—1868), հայ գրականության խոշորագույն
դեմքերից, բանաստեղծ, դրամատուրգ և թատերական գործիչ։ Պեշիկթաշյանը հեղինակն է «Կոռնակ», «Արշակ», «Վահան» և «Վահե»