Ը
Մանուկ աղան, որ վարի սենյակն էր և խահվե կը խմեր, տիկին Շուշանին վար իջնալն տեսնելուն պես՝ խահվեի զավաթն թողուր և Աբիսողոմ աղային քովը գնաց։
— Այսպես, ըսավ, Մելքոն աղան թևես քաշեց և մեկտեղ
ընթերցատունը մտանք։ Այդ ընթերցատունը ժամ անակավ
գինետուն էր, Աստված ողորմի հոդուն, Կոմիկ աղան կը
բռներ, աղեկ մարդ ՝մէր. հիվանդություն մը եկավ վրան,
շատ բժիշկներ նայեցան, ճար մը չկրցին գտնել, և խեղճը
մեռավ...։
Մանուկ աղային կինը լրագիր մը ի ձեռին ներս մտավ և
լրագիրը Աբիսողոմ աղային տալով՝
— Մեծապատիվ էֆենտին հատկապես բարև ըրած է ձեզի,
ըսավ և դուրս ելավ։
Աբիսողոմ աղա աճապարանոք բացավ լրագիրն և կարդաց.
«Վանեն հետևյալը կը գրեն մեզ»: Աս չէ, վարինը կարդանք,
ըսավ և կարդաց. «Մեր բարեկամներեն մին Մուշեն
հետևյալը ղրկած է մեզ ի հրատարակություն»: Աս ալ չէ.
մյուսը նայինք, «Քուրիյե տ’Օրփանի մեջ հետևյալ տողերը
կը տեսնվին»։ Մյուս երեսն անցնինք. «Թայժզի թղթակիցը
հետևյալը հեռագրած է հիշյալ լրագրին»։ Ասոնց մեջ
իմ անունս չկա... սա կտորը նայինք... «Մայրաքաղաքիս
ազնվական դասուն անդամ մ’ալ ավելցավ այս օրերս։ Երևելի
վաճառական և բազում ագարակներու տեր, ազգասեր, լեզվագետ, ազնվասիրտ և վեհանձն Աբիսողոմ էֆենտի, որ մեր
ազգայնոց ծանոթ է, երեկ Տրապիզոնի շոգենավով մայրաքաղաքս
եկավ և ուղղակի Բերա ելավ Ծաղկի փողոց, թիվ 2
տունը։ Աբիսողոմ էֆենտիի պես մեկու մը մայրաքաղաքս
գալն անշուշտ մեծ ուրախություն պիտի պատճառե մեր բարեմիտ ազգայնոց»։
Աբիսողոմ աղան Մանուկ աղային դառնալով՝ տես, ըսավ.
ի՞նչ գրած է ինձի համար, և բարձր ձայնով անգամ մ'ալ
կարդաց։
— Մեծապատիվ էֆենտին բարև կընե եզեր, ըսավ տի-