Այս էջը սրբագրված է
ՕՂԻԻՆ ՍԱՀՄԱՆԸ
Անցյալ շաբթու Սամաթիո թաղականները օղիով հաշտված ատեննին անոնցմե մեկը օղիները բերող մանչուկին հարցուոց.
— Ի՞նչ կարծիք ունիս օղիին վրա:
— Սա կարծիքն ունիմ, որ օղին կռվի հաշտություն կը ձգե և հաշտության մեջ ալ կռիվ։
— Ըսել է որ դարձյալ պիտի կռվինք։
— Այո՛, բայց դարձյալ պիտի հաշտվիք։