— Խըշշշշշշշշ՜...
— Կռա՜ս, կռա՜ս о սիել, քե՛լ միռագլը, քել շանս։
— Աաա... նորին վսեմությունն ալ եկա՛վ։
— Վսեմություն վսեմություն, կառքն ու շոգենավը պատրաստել տվի, վոյաժ տակռեման մընելու համար, լավ չէ՞, տե՛ս ծովն ալ ինչպես հանդարտ ու գեղեցիկ է։
— Ազնվափայլ տիկին, շոգենավն հոս կը մոտենա։
— Հարկավ, ամենքս միասին պիտի երթանք, գեղեցիկ թուռ մը կրնենք, դեղինը, կարմիրը, ճերմակը, զեվզեկը, կաճին ու խենթն ալ մեկտեղ, լավ կ՝զբոսնունք և մեր նոպլեսը կը հագեցնենք...
— Ծո՛ Գիրգո՛ր, սա դեղինն ու ճերմակը կանչե, չգա նե՝ ինձի համար կուզե կոր ըսե։
— Ծո՛, գետինն անցնելու, ուր ես երկու երեք օր է օրթան չի կաս...
— Ծո՛, ավանակ, նորին բարձր վսեմափայլ ազնվությունը մինակ թողուլ լսվա՞ծ բան է, ասօրվան օրս նորին նոպլեսության սայեին չոր փշրանքներեն կապրվիս կոր, ավանակ։
— Ճենապին լաֆա գարը՛ շմա սովուգ հերիֆ։
— Ա՜ա՜ա՜ սա երկուքնիդ ալ պայաղի եք, չըլթիկություննիդ, պայաղիություննիդ ամեն տեղ կ՝ընեք, իլլե դո՜ւն, քե՜ բազե...
— Կեորտյո՞ւն մի, ա՜վանակ, տեսա՞ր մի, նորին վսեմափայլ ազնվութենեն թեքտիր ալ եղար։
— Ծո ավանակ, պենիմ իլե պերապեր սենտե թեքտիր օլտուն։
— Վսեմափա՛յլ տիկին, ասոնք իրարու ձգելու է, իրարու հայհոյություն ընեն նե շատ թոհաֆ կ՝ըլլաք և քանի որ ձեր վսեմափայլ նոպլեսությունն ալ (որ թեև սերունդնիդ և դեմքերնիդ բոլորովին պայաղի և ըստ ոմանց չինկյանե, բայց երբեք պայաղի բաներե չեմ ախորժիր և կը զզվիմ ըսելնուդ համար, այն բարձր նոպլեսությունն ալ ի հերկնից ձեզի տրված ըլլալով) այս քեբազեներով կզբոսնուք, ներեցեք մեզի, որ մինչև ժամ 7 բիքեթ խաղանք։
— Ազնվափայլ տիկին, մեզի ալ ներեցեք, որ քիչ մը դաշնակ զարնենք։
— Չա՛թ, չա՛թ, չա՛թ, չա՛թ, չա՛թ, չա՛թ չա՛թ։
— Ծո՛, ատ ի՞նչ պայաղի բան է, քաբուճին ո՞ւր է, որ դուռն ասանկ կը զարնեն։
— Քաբուճին հոն է և դուռն ալ բաց է վսեմափայլ տիկին։ Բայց որովհետև ձեր վսեմափայլ նոպլեսությունն հրամայելով պատվի—