Այս էջը սրբագրված է
— Ի՞նչ իրավմամբ կը վռնտես կոր զիս, տանը վեցամսյա վարձքը ես վճարեցի։
— Թող ասոնք վեց ամիս նստին։
— Ես ալ պիտի նստիմ, չէ նե՝ ստակները տուր ամենքնիս ալ ելնենք:
— Ստակները չեմ տար թող նստին։
— Անանկ է նե՝ ես ալ պիտի նստիմ։
— Դուն չպիտի նստիս։
— Ինչո՞ւ։
— Որովհետև եղբայրդ ըսավ որ .....
— Դա՞րձյալ չպիտի ըսես Մեղու, ինչ է ըսեր եղբայրը։
— Եղբայրը ըսեր է որ... ըսեր է որ... տան մը դատ ունին եղեր, տանը կեսը այս մարդը կուզե կոր եղեր առնել ձեռքեն, ըստ սրում անոր եղբայրն է եղեր, ունեցածին կեսն ալ անոր կը վերաբերի եղեր: