— Կառա՛վար, Բերա տար մեզի. Ըսե՛, օրիորդ, բայց սրտանց խոսե՛, իրավ կը սիրե՞ս զիս։
— Ո՜ւֆ, նորեն մի սկսիր, հոգիդ սիրես նե։
— Իմ հողին դուն ես։
— Ասանկ խոսքեր չեմ կրնար մտիկ ընել, անգամ մը կը սիրեմ ըսելեն ետքը՝ ամեն օր չեն հարցներ, թե կը սիրե՞ս զիս։ — Ուրախ եմ, որ կը սիրես։ Սիկառ մը կ՝ուզե՞ս օրիորդ։
— Այո։
— Ահավասիկ թուղթ և ծխախոտ։
— Շինեցեք և այնպես տվե՛ք։
— Առե՛ք։
— Փակցուցե՛ք։
— Հրամմեցեք:
— Վառեցե՛ք։
— Առե՛ք։
— Բերա երթանք նե՝ ուր պիտի նստինք։
— Ուր որ հաճի ձեր գեղեցկությունը։
— Թագսիմի պարտեզը կուզեմ ես։
— Հոն կերթանք։
— Կառքով կրնանք ներս մտնել:
— Այո՛:
— Կառքով կրնանք աթոռի վրա նստիլ:
— Աթոռները պզտիկ են։
— Կանչե՛լ կանչե սա մարդը ու օխա մը շագանակ առ:
— Կանչե՛, կառնե՛ Հրամմեցե՛ք օրիորդ։
— Ես չեմ կրնար ուտել, կառավարին տո՛ւր։
— Շատ աղեկ:
— Խաղող կը ծախեն կոր, քիչ մը կ՝առնե՞ս։
— Ո՞րչափ առնենք օրիորդ:
— Չորս հինգ օխա բավական Է։
— Շատ աղեկ (Կառնե) Հրամմեցեք...
— Լվացված չէ, սա ջուր ծախողը կանչե, քիչ մը չվա՛:
— Այո՛, այո՛. (Կը լվա) Կերե՛ք:
Պատառաքաղ չգտնվի՞ր արդյոք կառավարին քովը. հիմա ձեռքովս ուտեմ նե՝ ձեռնոցներս կ՚աղտոտին:
— Չեմ կարծեր որ...
— Սրկե երկու օխա թուզ չառնե՞ս։