ԽՈՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ ՄԸ
— Տիկի՛ն, երեկ գիշեր մեր սուարեին ինչո՞ւ համար չեկաք։
— Ներեցե՛ք տիկին, հանցանքը իմս չէ, մեծավորս թող չտվավ, որ գայի։
— Մեծավորիդ խոսքին ինչո՞ւ ականջ կը կախես կոր. իմ մնավորս ալ թող տալ չուզեր, բայց ես զինքւ կամ կը քնացնեմ և կամ Կիրակոս աղան այս գիշեր քեզի տեսնել կ՝ուզե կոր ըսելով կը խաբեմ տեղ մը կը խավրեմ կը լմննա կերթա։
— Ես ալ աս կերպով կրնամ խաբել զինքը, բայց կը վախնամ, որ գացած տեղը մեկ ուրիշի մը աչք կը տնկե տե, իմ երեսս չնայիր:
— Ի՞նչ կ՚ըսես, վաթսուն տարեկան մարդ մը ասանկ բանե՞ր ալ ունի։
— Ունի հապա, անցյալները տուն մը գացեր էր տե, սքամպիլ խաղալու նստեր են նե՝ ձեռքի թուղթերը նշանով ընկերին իմացունելու տեղ սեղանին տակեն իմացուցած ատենը սխալմամբ դիմացը նստող տիկինին ոտքը կոխեր տե...։
— Ոտքը կոխելով ի՞նչ կըլլա:
— Բան մալ չըլլար ամա, տիկինը բարկացեր, հետևյալ օրը ինձի եկավ, երեսս ի վեր պոռաց, որ մեծավորդ զավթ ըրե՛:
— Մեծավորիդ ըսիր նե՝ ի՞նչ կըսե կոր։
— Սխալմամբ եղավ, կըսե՛ կոր, բնավ մտքեն անցած չէ եղեր տիկինին ոտքը կոխելու, բայց սեղանին տակը մութ ըլլալուն համար չէ տեսեր եղեր։
— Թող անոնք ալ մոմ մ՚ալ սեղանին տակը վառեին:
— Ինչուս պետք, ո՛չ կը խոսիմ ո՛չ ալ կ՚երթամ:
— էյ, ասանկ միս մինակ նստելով չե՜ս նեղանար։
— Դրացիիս հետ պատուհանեն կը տեսնվինք գիշերները:
— Ի՞նչ կը խոսիք։