— Կը խենդենա կոր յա, դուն վաթսուն տարեկան եղած ես և կուզես կոր, որ ամենքն ալ վաթսուն տարեկան ըլլան, այսինքն քեզի պես զգան, քեզի պես խորհին։ Դուն կենճությանդ պալո գացած չե՞ս։
— Բնավ գացած չունիմ։
— Ամեն մարդ քեզի պես չէ։
— Շատ խոսք չեմ ուզեր, պալո երթալ չըլլար։
— Այս գիշեր չերթանք նե՝ չըլլար, մեղք կըլլա աղջիկներուս․ Հասկցա՞ր։
— Ճանըմ, ես կը գտնամ անոր Էրիկ մը։
— Ո՛չ, մենք կերթանք կոր իշտե.․.
— Ո՞ւր կերթաք կոր:
— Պալո։
— Չեմ բանար վերջը դուռը։
— Դուն գիտես։
— Վերջը գեշ կըլլա։
— Ինչ ուզե նե թող ըլլա։
— Կնիկ տեյի չեմ ընդունիր քեզի։
— Ես ալ քեզի չեմ ընդունիր։
— Կերե՛ք։
— Մնաք բարով:
— Հոս եկե՛ք։
— Չպիտի գամ։
— (Պոռալով) Հոս եկե՛ք։
— Ճանըմ, ամոթ է, ինչո՞ւ կը պոռաս կոր։
— Եկե՛ք, ես ալ պիտի գամ մեկտեղ։
— Շուտ ըրե՛:
— Կեցո՛ք, սա վրաս փոխեմ։
— Փոխե՛, փողոցի մեջ սպասերնել մի՛ տար մեզի։
(Բանի մը վայրկյանեն վար կ՝իջնա Էրիկն շալվար մը հագած է նարկիլե մը բռնած)։
— Ճա՚նըմ, աս ինչ խայտառակություն Է։
— Ինչո՞ւ խայտառակություն ըլլա։
— Մասքե պիտի անցունե՞ս երեսդ։
— Ո՛չ։
— Անանկ Է նե չըլլար, մենք քեզի հետ չենք երթար։
— Ես ալ ձեզմե չեմ բաժնվիր։
— Ամոթ Է ճանըմ, տեսնողը ի՞նչ կ՝ըսե: