Ա
Երեկ բարեկամներես մին կը հարցներ ինձ.
— Կիրակնօրյա Հայրենիքին մեջ ալ պիտի գրես։
Եվ ես կը պատա սխանեի.
— Այո, կիրակի ավուր Հայրենիքի մեջ պիտի գրեմ։
— Առաջին կարգի հոդված պիտի գրես, երկրո՞րդ կարգի պիտի գրես, թե երրորդ կարգի։
— Չեմ հասկնար։
— Չհասկնալու ի՞նչ կա, Կիրակնօրյա Հայրենիքը երկու կարգի բաժանորդագրություն բացած է. առաջին կարգի բաժանորդագին, երկրորդ կարգի բաժանորդագին, բայց աղքատներու մոռցած է բաժանորդագրություն բանալ։ Երկաթուղյաց անоրենությունն ալ երեք կարգի վագոն ունի։ Տարակույս չկա, թե առաջին կարգի հոդվածներուդ մեջ թավշյա բազմոցներ, հայելիներ, սեղաններ, վարագույրներ և անգղիական գորգեր պիտի գտնվին, երկրորդ կարգի հոդվածներուդ մեջ չուխայն բազմոցներ և վարագույրներ միայն պիտի տեսնվին, իսկ երրորդ կարգի հոդվածներուդ մեջ միայն փայտե բազմոցներ, ընկույզի կեղևներ, ձիթապտուղ և ոջիլներ պիտի գտնվին։
— Ձեր կարծիքեն չեմ. Կիրակնօրյա Հայրենիքին նպատակն է ազգին ծառայել, արդ, ազգին ծառայելու համար քաջալերության կարոտ զգացած է ինքզինքն, և այդ տնօրենությունն ըրած է, տնօրենություն՝ որ առանց վնաս պատճառելու հարուստ բաժանորդաց կրնա նպաստել Կիրակնօրյա Հայրեեիքին ծավալման։
— Շնորհակալ եմ ձեր տված բացատրութենեն։
— Ի՞նչ նյութի վրա պիտի գրեք։
— Ընտանեկան նյութերու վրա։
— Կը շնորհավորեմ։
— Շնորհակալ եմ։