նուց լավ մը կը սորվի և երկուքն ի միասին էվքաֆ կը ներկայանան, որոնք կը հարցնե։
— Ի՞նչ է ձեր գործը։
— էֆենտիմ, ես եմ այն Թորոսը։
— Ո՞ր Թորոսը։
— Բարեկամիս ինձի ըսած Թորոսը։
— Չեմ հասկնար ինչ ըսել կուզեք։
— էֆենտիմ, սուտ պիտի չըսեմ յա, ես եմ այն Թորոսը։
Ընթերցողը թող երևակայե թե ի՞նչ կըլլա այս միջոցիս Մարկոսը։
— Ինչո՞ւ համար եկաք հոս օղլում։
— էֆենտիմ, ամեն մարդ օնոռ ունի, իշտե ըսինք յա ան Թորոսը ես եմ...
— Միտքդ ի՞նչ է տղաս։
— Միտքս սա է, որ սանքի ան Թորոսը ես եմ. գործի մեջ սխալմ ունք մը չկա։
— էֆենտիմ, տուն մը ունի ինձի պիտի ծախե, կըսե Մարկոսն, քարկութենեն ճաթելով։
— Ո՞վ ես դուն, կը հարցնե էվքաֆն Թորոսին։
— Ո՞վ եմ ես, կը հարցնե Թորոսն Մարկոսին կամացուկ մը։
— Պե ատամ, չըսես քի Թորոսն ես եմ։
— Պե ատամ, չըսես քի Թորոսն ես եմ, կըսե Թորոսը էվքաֆին։
էվքաֆը կը հասկնա ինչ ըլլալը և առանց հասկնալ ձևացնելու.
— Ի՞նչ է արվեստդ, կը հարցունե Թորոսին։
— Ի՞նչ է արվեստս, կը հարցնե Թորոսն Մարկոսին կամացուկ մը։
— Սեղանավոր եմ, չըսե՞ս։
— Սեղանավոր եմ, չըսե՞ս, կը պատասխանե Թորոսն։
— Ո՞ւր է այս տունը։
Հոս մեր Մունչինելլան տեսնելով, որ Մարկոսեն խոսք առնել, էվքաֆ հասցնել երկար կըլլա, կսկսի ալ իր գիտցածը ըսել։
— Սկյուտար է։
— Քանի՞ սենյակ ունի։
— Իրավ որ չիյտեմ. եթե հրաման ընեք երթամ շուտ մը նաքիմ գամ: Կուզեք նե էֆենտիմ, մեր գործը հոս լմնցունենք տե քանի սենյակ ըլլալուն վրա մնա գործը. ես ետքը կերթամ, անոնք կը համրեմ մեկիկ մեկիկ ինչպես որ կուզեք նե՝ էֆենտիմ։