ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՆՁՐԵՎ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուիդ մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 8-ին (№ 102)։
ԵՐԵՔ ՕՐ, ԵՐԵՔ ԳԻՇԵՐ ՍԱՐՆԻՃԻ ՄԵՋ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 11-ին (№ 103), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։
1. «Արժան ֆե թու» — Դրամը ամեն ինչ կանի։
2. Այսինքն՝ Բարձրագույն դուռը, կառավարությունը։
ԱՂՋԿԱՆՑ ՊԱՀՎՏԻԼԸ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 15-ին (№ 104), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ՛ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։
ԵՐԿՈՒՇԱԲԹԻԵՆ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳՇԱՐԹԻ ՕՐՎԱՆ ՀԱՐՍԸ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի նոյեմբերի 22-ին, 25-ին (№ 106, 107), դեկտեմբերի 2-ին, 6-ին, 8-ին, 13-ին, 16-ին, 20-ին (№ 109, 110, 111, 112, 113, 114)։
1. «...Սաթլընանլը ճյումման յախալամիշ պիտի ընե» — Թոքերի բորբոքման տենդը օձիքը պիտի բռնե։
2. «Պայաթ նանֆես մը» — Հնացած, մոդայից ընկած ճանֆես (մետաքս կտորի տեսակ) կտորից հագուստ։
3. «Քուրտ գոնայըննա քեոբեքլերե մասխարա օլուր...» — Ծերացած գայլը շների ծաղրի առարկան է դառնում։
4. «...Չամիչ աչքերը մանտայի աչք էին դարձեր...» — Ոճ է. աչքերը մանտայի (գոմեշի) աչքի նմանեցնելով ցույց է տրված նրանց տգեղությունը։
5. «Յաղմա յոք» — Բառացի՝ ավար չկա. գործածվում է զուր, ավելորդ ակնկալություններ չունենալու իմաստով։
6. «...Հարս խսմին...» — Հարս ըսվածը, կոչեցյալը։
ՍԽԱԼՄՈՒՆՔ
Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 6-ին (№ 110)։
1. Խոսքն ուղղված է «Մամուլի» խմբագիր Գևորգ Այվազյանին, որը շարունակ ենթարկվել է Պարոնյանի ծաղրին, սկզբունքային քննադատություններին՝ հեղինակի երգիծական արվեստին հատուկ բազմաթիվ սրամտություններով։
2. Րեժի կամ Րեժի օտոման. օսմանյան կայսրության ծխախոտի մենաշնորհի անգլո-ֆրանսիական ընկերություն։