Այս էջը սրբագրված է
Ինչո՞ւ համար արդի երիտասարդները օղի շատ կը խմեն և գինի գրեթե ամենևին չեն խմեր.
— Որովհետև հիմա ծյուրական ախտի նայող բժիշկներ շատ կան։
Ինչո՞ւ համար օր օրի լրագիրները կը շատնան.
— Որովհետև հիմա թե՛ նյութական և թե՛ իմացական դրամագլուխ չպահանջող արհեստ մինակ ան կա։
Ինչո՞ւ համար խալբախճիներու գլխի խանութպանները շատ կը խոսին.
— Որովհետև քիչ սուտով կլլեցնելու ապրանք չէ ծախածնին։
Ինչո՞ւ համար շատ խանութպաններ 100 ղուրուշ կուզեն մեկ ապրանքի մը ու ետքը 20 ղուրուշի կուտան.
— Որովհետև առնողին բարիք մը ընել կուզեն: