Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խաղաս, սրճարանին պարտք պիտի դիզես, սրճարանապետը ստակ պիտի ուզե, դուն չպիտի կրնաս վճարել՝ որով պիտի ստիպվին առտվնե մինչև իրիկուն տունը անցուներ առ քեզի դժբախտություն մալ։ Տունը նստած ժամանակդ բոլոր ժամերդ պարապ չպիտի անցունես ա, մարդս աղեկ կամ գեշ՝ զբաղմունք մունենալու է, ուստի զբաղմունք մունենալու համար, կամ դրացվույդ և կամ ուրիշի մը աղջկան սեր պիտի տաս. աղջիկը քու սերդ չպիտի առնե, պիտի մերժե զայն, պիտի ցավիս, պիտի տրտմիս, առ քեզի դժբախտություն մալ։ Ըսենք, որ բախտը հաջող երիտասարդ մես, բայց տգեղ ես, աղջկան մը սիրահարեցար, աղջիկը քեզի չուզեր. ինչպես որ կը տեսնես ստակ կունենաս գեղեցկություն չես ունենար, գեղեցկություն կ՚ունենաս ստակ չես ունենար, դարձյալ դժբախտություն. միշտ դժբախտություն։ Վարդապետ մես, կը սիրվիս բայց չես կրնար սիրել (մեյեր), եպիսկոպոս մես կը սիրես, սիրուհիեդ հեռու հալ ու մաշ կը հյուծիս, դարձյալ դարձյալ դժբախտություն. նոր Քաղաքական ժողովո պիտի սպասես, որ սիրուհիդ գրկես, ան ատեն ալ սիրուհիդ զքեզ կը մերժե. դարձյալ դժբախտություն։ Կը կարգվիս կնիկ մը կառնես, որ քենե ավելի ուրիշները կը սիրե. կը տեսնես զայս, բայց չես կրնար հայտնել. դարձյալ դժբախտություն։ Խմբագիր կըլլաս, թերթ չես ունենար, թերթ կունենաս երկու տող բան չես կրնար գրել. Բերա, Պեշիկթաշ կը պտըտիս որ հոդված հավաքես և մամլո տաս հոդվածներդ. առ քեզի դժբախտություն մալ։ Մեյմալ կը նայիս, որ Իճատիեի հոգաբարձությունը կամ կաթոլիկ վարդապետը կը մնա, կամ մենք ալ կը հրաժարինք ըսելով, պաշտոնեն կը հրաժարի. առ քեզ դժբախտություն մալ: Անդիեն Ներսեսյանը աման հոգաբարձության սիրտը չկոտրի ըսելով, ժողով կը գումարե, ժողովին կարծիքը կը հարցնե մտիկ կընե և բան մը չհասկնար, առ քեզի դժբախտություն մալ։ Այսչափ դժբախտությանց վրա անդիեն Փունջը կը հրատարակե, որ րեժիին ծխախոտը քմացս անախորժ գալուն համար րեժիին ծխախոտն չպիտի ծխեմ ասկե վերջը՝ առ քեզի դժբախտություն մալ։ Եվ ինչ հարկ կա բոլոր դժբախտությունները հոս մի առ մի թվել, ընթերցող, արդեն անոնց մեծագույն մասը մարդոց վրա կը տեսնես ամեն օր, պետք չեմ զգար, որ Մեղուին մեջ ալ անոնց ամենը մեկեն տեսնես։

Մարդոց թշվառությունը ցույց տալեն ետքը, հիմա ալ սկսինք անասնոց երջանկությանը վրա խոսիլ։

Իրաց այս վիճակին մեջ, ինչպես որ կըսե Մասիս, թրամվեյի