Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈԻՐՀԱՆԴԱԿ ՄԵՂՈՒԻ

— Ի՞նչ է ազատությունը։

— Հեղուկ մը, որ եթե ամանի մը մեջ դրված չըլլա՝ կը թափի և կը կորսվի։


— Ի՞նչ է դժբախտությունը։

— Մեր ճշմարիտ բարեկամները մեր շողոքորթներեն որոշել տվող միակ միջոցը։


— Ի՞նչ է մարմնամարզությունը։

— Այն միակ արհեստը, զոր բժիշկք թեպետև միշտ կը քարոզեն, բայց իրենք բնավ չեն կրնար գործադրել։


— Քանի՞ է այս տան վարձքը։

— Քեզի բան մը ըսեմ, Մարտիրոս աղա, առնվազն 200 ղուրուշի կ՛ըլլա։

— Ինչո՞ւ, եղբայր, ասկից քիչ մանդին ճիշտ ասոր պես տուն մը 150 ղուրուշի կուտա կոր, դուն ինչո՞ւ 50 ղուրուշ ավելի կուզես։

— Աղեկ ամաք այս տունը արևմուտք նայելուն համար իրիկունները ուշ մութ կ՛ըլլա։ Մոմին գինը չե՞ս հաշվեր։