Այս էջը սրբագրված է
⁂
— Ի՞նչ տարբերություն կա մեղուի մու Մեղուին մեջտեղ։
— Սա թե, առաջինն իր խայթվածովը կը մեռնի, իսկ երկրորդ ղըն՝ անով կ՛ապրի։
⁂
— Մեղո՛ւ, սա ՈՎ է ՆԵ-ն ո՞վ է նե ինձի չըսե՞ս։
— Ինչո՞ւդ պետք։ Ով է ՆԵ
⁂
— Ոչ է գրիչը։
— Լեզու մը որուն խոսիլը աչքով կը լսվի։
⁂
— Ի՞նչ է հեղափոխությունը։
— Լրագրապետաց աչվընուն լույսը։
⁂
— Ի՞նչ է հոգեվարքը։
— Վախճանին սկիզբը։
⁂
— Ի՞նչ է ոճը։
— Թափանցիկ ապակի մը՝ որուն ետև գրագետը որչափ պահվտի՝ դարձյալ չկրնար հմուտ աչքերե աներևույթ մնալ։
⁂
— Ի՞նչ է շողոքորթությունը։
— Այնպիսի բան մը՝ որուն ենթակա եղողը ո՜րչափ որ ալ ուրիշին խաղալիքն ըլլալը գիտնա՝ դարձյալ չուզեր անկից փախչիլ։
⁂
— Ի՞նչ է փառքը։
— Այնպիսի բան մը՝ որուն արժանիքն իր վերարերաձ անձին քանի հայտնի չընելովը կ՛ավելնա։