Այս էջը սրբագրված է
ԲԱՑԱՏՐՈԻԹՅՈԻՆՔ
— Ի՞նչ է ներկայացում մը։
— Երազ, զոր մարդիկ արթնության ատեն կը տեսնեն։
⁂
— Շոգենավներու կամ շոգեկառքերու մեջ ճամբորդներու տոմսակ տալը ի՞նչ կը նշանակե։
— Նշանակե, թե մարդիկ գող և խաբեբա են, հետևաբար մեկու մը վստահելու չէ։
⁂
— Վերջին դատաստան ըսելով ի՞նչ կիմանաս։
— Աստուծո իսթինաֆը։
⁂
— Ի՞նչ է գեղեցկությունը։
— Ժառանգ մը, որ երիտասարդության մեջ կուտվի, այս Ժառանգորդներուն մեծագույն մասը շռայլ կըլլան։
⁂
— Ի՞նչ է գինովությունը։
— Առժամանակյա խենթություն մը, ինչպես որ խենթությունն ալ մշտնջենական գինովություն մէ։ Երկուքեն ալ զգուշանալու է, որովհետև տարբերությունը միմիայն ժամանակի մեջ է։
⁂
— Ինչո՞ւ համար թխագույն կնիկները երեսնուն ճերմակ կը ըսեն։