ծին կեսը հունաց դեմ գրեր, այսօր ոսկորներն անգամ մնացած չէր, չկարդացի՞ր Նեոլողոսի դեպքը։
⁂
— Զաքեոս աղա, նոր արշընեն առի՛ր։
— Առի՛։
— Նո՞ր արշընով կը ծախես կոր հիմակ։
— Ծըք։
— Հի՞ն արշընով կը ծախես կոր։
— Ծըք։
— Ի՞նչ ըսել է․ Հին արշընով չես ձախեր, նորով չես ծախեր, օխայո՞վ կը ծախես կոր։
— Հեմեն անանկ պիտի ընենք, մյուշտերին գտնանք նե։
— Ի՛նչ ըսել կուզես չեմ հասկնար կոր։
— Գնա բանդ, պե՛ աղբար, տերտ, խասեվետ չունի՞ս դուն։
— Ոտքդ պագնեմ, մերաք եղավ ինձի, ըսե՝ ի՞նչ չափով կը ծախես կոր։
— Ի՞նչ ըսեմ, պե աղբար, իմ տերտս ինձի կ՝օգտե, աս նոր արշընը ելլալեն պերի տաս փարանոց մեթալիք մը առած չեմ, որ ինչ չափով ծախելս գիտնամ։
⁂
ՄԱՍԻՍԻ «բենքե»-ին նոր չափերուն վրա ըրած դիտողությունները կարդացի՞ր։
— Այո՛, այնպես մը ցուցուցեր է, թե ջուր խմելն ավելի դժվար է, քան թե զանոնք հասկնալն ու գործածելը։
— Է՛հ, մի մեղադրեր զինքը, թուղթ ու գրչով կը խաղա կոր. ուզածը կը գրե. թող գա այն պարոնը ինձի պես տաճկի կնիկներուն արշըն սալլամիշ ընե, նայինք այն ատեն ի՛նչպես պիտի մտածե։
⁂
Կաղ սատանան մեզ պատմեց հետևյալը, զոր հույն կին մը կը խոստովաներ անցած օր յուր քահանային։ Եվ որովհետև ընթերցողներեն շատերը հունարեն չեն հասկնար, պարտավորած ենք հայերեն թարգմանությունը դնել։
— Տե՛ր հայր, մեղք մը գործեցի։
— Ըսե՛ նայինք։