— Լավ։
— Անցած ամառ տուներնիս վարձու տվինք... հայ ընտանիքի մը։
— Ինչո՞ւ ուրիշի չտվիք։
— Ուրիշ բռնող չգտնվեցավ։
— Թող բնավ վարձու չտայիք։
— Ինչ տեր հայր, մեր ապրուստն ալ անկե է։
— Ըսել է տունը պղծվեցավ։
— Ա՜հ, տեր հայր։
— Ի՛նչ է, ի՛նչ կա։
— Ա՜հ, տեր հայր, բերանս առաջ չերթար, որ ըսեմ։
— Ըսե՛, ըսե նայինք։
— Տեր հայր, գիտես, որ մեր վաղեմի սովորությունն է, որ երբ տուներնիս հայ նստի և մեկնի, երթա, անմիջապես քահանան կը կանչեմք և ամեն կողմ այազմոզ ընել կուտանք:
— Այո՛։
— Այս անգամ անհոգություն ըրինք և այազմոզ ընել լտչվինք։
— Անիծյալ կին։
— Բայց պատիժս գտա, այն ատենեն ի վեր տուներնիս հիվանդը պակաս եղած չէ. արդյոք թողություն կա՞ մեզի, տեր հայր։
— Շա՛տ, շա՛տ ծանր մեղք է գործածդ, սակայն, միայն մեկ միջոց մը կաթողության համար։
— Ի՞նչ է, տեր հայր։
— Այն է, թե այսօրվնե սկսելով մեկ տարվան միջոցի մեջ քառասուն տյաղմոս պիտի պտըտիս, հարյուր քսան պատարագ պիտի ընել տաս և երեք հարյուր ալ այազմոզ։
Կինը գլուխը ծռեց և չխոսեցավ։ Սակայն, կաղ սատանան, որ գուշակելու հատկությունն ալ ունի, մեզ ըսավ, թե այն կինը բնավ միտք չունի այն ապաշխարանքը քաշելու, որովհետև եթե տունն ալ ձախե դարձյալ չպիտի կրնա գոցել այն ապաշխարանքին ծախքը։
⁂
Լսածնուս նայելով կառավարությունը ազգային Պատրիարքարանին հետ համախոհությամբ՝ Պատրիարքը կ՛ուզենք ըսողներեն 1 են մինչև 100 ղուրուշ աստիճանաբար ազգային տուրք մը պիտի սահմանեն կեսառկես փայ ընելու պայմանավ, որով թե՛ ազգային խնդիրները պիտի կարգադրեն և Պատրիարքը իր հրաժարականեն վազ պիտի անցնի և թե՛ կառավարությունը՛ սույն գումարին հա-