ՍԸԿԵ ՆԸԿԵ
Ժամագործին մեկը տղայության ատեն ուսմունք սորված չըլլալուն վրա օր մը ցավ կը հայտնե իր բարեկամներուն առջև։
Բարեկամներուն մեկը հարցուց իրեն․
— Թորոս աղա՛, հայրդ քեզ դպրոց չղրկե՞ց։
— Ղրկեց, բայց ես բան չսորվեցա։
— Ինչո՞ւ համար, դպրոցին մեջ ժամանակդ ինչո՞վ անցուցիր։
— Ժամավաճառությամբ, պատասխանեց ժամագործ Թորոս աղան։
⁂
— Օգսեն էֆենտին ինչո՞ւ համար Օրագրի վերնագիրը հաստըցուց։
— Քսան փարան մեջը սղմեցնելու համար։
⁂
Անցյալ գիջեր Չուխաճյանի խմբին դերասաններուն մեջ Միմոսին վրա խոսք բացվելով մեկը կըսե թե.
— Uա Միմոսը թատերախաղերու մասին բնավ տեղեկություն չունենալով ինչպես առանց ամչնալու դերասանները կը քննադատե ու չամչնար։
— Ամչնալ չգիտեր ան, ինչու որ երեսին կաշին հաստ է։
— Իրա՞վ կըսեք, անանկ է նե՝ այս անգամ շինել տալիք պոթինիս կաշին անկից առնել տամ ըսավ Նալյանը։
⁂
— Ինչո՞ւ համար, կորսեր երեկ դասատու մը, մարդիկ ավելի իրենց տղայոց հագուստին համար ստակ կուտանք քան թե անոնց