Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քանի մը շաբաթե ի վեր է ո՞ւր էիր Կիրակոս աղա։

— Հիվանդ էի։

— Ի՞նչ ունեիր։

— Սրտիս վրա նեղություն մը, ստամոքսիս վրա ծանրություն մը, գլխուս վրա տաքություն մը կար։

— Բժիշկն եկավ ի՞նչ ըսավ։

— Բան մը չէ, փսխեցուցիչ դեղ մը տամ ա՛ռ, բան մ՛ալ չմնար ըսավ։

— Չառի՞ր։

— Առի, բայց չփսխեցուց։

— Միմոս մը առնեիր նե իսկույն կը փսխեիր ու կըռնտնայիր։

— Ի՞նչ դիանամ, անոր համար ալ ըսին թե քուն կը բերե։


— Հայրիկ, Ավետաբեր կ՛ըսեն նե՝ ինչ է։

— Տերոջը կես պաշտոնական թերթն է տղաս։


— Էֆենտի՛, ձեզի բան մը պիտի աղաչեմ։

— Հրամմեցե՛ք։

— Վարչության կազմության մասին առաջարկություն մը գրի առնեիր ու ինձի տայիր, որ ընդհանուր ժողովին մեջ կարդայի, քանի փարա է նե կուտամ։

— Չկարդաս նե չըլլա՞ր։

— Չէ՛, զիս ընտրողները կը փափագին, որ առաջարկություն մ՛ալ ես ընեմ, չխոսիլս իրենց պատվույն դպեր է. առջի օրը վրաս եկան պոռալով թե. «Եթե ժողովին մեջ միշտ ասանկ լուռ մնաս, մեյ մ՛ալ քեզի երեսփոխան չենք ընտրեր»։


Նասրետտին հոճայի մեկ աշակերտը․

— Կարսոն, հոս եկուր։

— Եկա։

— Աս ի՞նչ է, բիլավին մեջեն Փունջ լրագրին կտորվանքը կելլա կոր։