Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<3>

— Եղբայր, այնչափ շատ կը խմես, որ օր մը գինիեն պիտի՝ մեռնիս։

— Բարեկամ, կյանքը տակառ մէ, կաթիլ կաթիլ ալ խմես, սափորով ալ խմես վերջապես օր մը պիտի լմննա։


— Բարև բարեկամ, մեր պարոն Կիրակոսը ի՞նչպես է։

— Հիվանդ է։

— Ա՜լ աղեկ։

— Ինչո՞ւ։

— Հիվանդությանը ժամանակ առողջությունը քիչ մը հանգիստ՛ կ՝ընե։


Անցյալները խոսք կ՝ըլլար տեղ մը ամեն օր գույն փոխող խմբագրի մը համար։

Մեջերնեն մեկը ելավ ու ըսավ։

— Պարապ տեղ ինչո՞ւ կը վիճաբանիր կորք ո՜ր գույնը կը վաստըկի կոր նե՝ անոր վրա կը դնե կոր մարդը։


— Ի՞նչ է համբույրը։

— Առանց խոսքի լեզու մը։