Այս էջը սրբագրված է
ՔԱՆԻ ՄԸ ԽՆԴՐՈՑ ԼՈՒԾՈՒՄԸ
— Թընելը ինչո՞ւ համար շինվեցավ։
— Պոլսո ժողովուրդը գերեզմանի վարժեցնելու համար։
⁂
— Բերայի վաճառականներուն իրենց մաղազաներուն մեջ կնիկներու ձեռքով առուտուր ընելն ինչի՞ կը նմանի։
— Ձկնորսներուն ձուկերուն կեր նետելուն կը նմանի։
⁂
— 13 թիվ շոգենավն ի՞նչ օգուտ ունի։
— Համբերության գործնական դաս կուտա սկյուտարցիներուն։
⁂
— Կնիկներն պարապ ըլլան նե ի՞նչ կընեն։
— Հայելիին առջև կանցնին, անով կզբոսնուն։
⁂
— Արտոնությամբ դողություն ընողներն ո՞րոնք են։
— Հարուստները։
— Ի՞նչպես կը գողնան։
— Վիսթով, բռեֆայով։
⁂
— Ազգային վարժարաններու մեջ ի՞նչ դաս կուտան։
— Ժամավաճառություն։