Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչու համար։

— Դատաստանական խորհրդո անդամներն բարեկենդան կքնեն կոր:


— Իմացա որ նշանվեր ես։

— Այո՛։

— Կը շնորհավորեմ։

— Շնորհավորելու հարկ չկա , այսօր ետ պիտի ղրկեմ նշանն։

— Ինչո՞ւ։

— Որովհետև պարահանդեսի մեջ գինովության ժամանակս ստիպեցին զիս, որ խոսք տամ, ճնշման ներքև նշանվեցա։


— Ինչո՞ւ բարկացեր ես, Սիրական աղա։

— Թող տուր, Աստվածդ սիրես, պարահանդեսի հագուստի և դիմակի համար հազար ղուրուշ վարձք կը տրվի՞։

— Տարին անգամ մէ, Սիրական աղա։

— Քանի՞ անգամ կուզեիր, որ ըլլար տարին։

— Թող տալու է, որ տղա քներն զվարճանան տարին անգամ մը, քիչ մը աշխարհ տեսնեն։

— Թո՛ղ տեսնեն, բայց մեր քսակեն չնաային:


— Ի՞նչպես անցուցիք նայինք բարեկենդանը։

— Շաբաթ մը դիմակավոր պտըտեցա։

— Շատ անկեղծ մարդ մես, ըստ որում, մարդիկ կան, որ տարվույն բոլոր օրերը դիմակ կը կրեն։ Բայց ի՞նչ դիմակներ դրիր։

— Կովու, շան, ոչխարի, խոզի, գայլի դիմակներ ալ դրի, բայց ամենեն ավելի վայլողն իշու դիմակն էր, անանկ մեկ հարմարեցավ դեմքիս, որ կարծես թե իրավցնե էշ մեմ, գուցե դու չհավատաս հիմա և ըսես որ․․․

— Փառք Աստուծո, ի՞նչ կա չհավատալու, ես չե՞մ ճանչնար զքեզ: