Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այն ատեն բերանացի հակցուցին իրեն թե — այսինքն խմբագրին և ոչ թե ավանակին — հայն ավանակ չէ և միանգամայն խրատեցին նորին արժանապատվությունն, որ հայոց արժանԱապատվությունն վիրավորելու հանգամանք ունեցող բացատրություններն կամ բառախաղերե զգուշանա։ Եվ խնդիրը գոցվեցավ։ Բայց մեծ եղավ մեր զարմանքն, երբ Լեզվի վերջին թերթի մեջ կարդացինք անասուններու վրա լեզվաբանական հոդված մորու մեջ ըսված էր հայ էշը:

Այս կատակը, ո՜ Լեզու, ծանր է, և չէ այն կատակներեն, զոր երբեմն կընե Ծիծաղն — ընթերցողը գիտեն արդեն, թե Ծիծաղը թերթիս խմբագրին շունն է ձեր կատակը մարդ կը վախցնե և եթե Լաֆոնթեն ողջ ըլլար՝ փայտի բազում հարվածներ կը շալկեիք։

Արդ, կը խնդրենք, ո՜ Լեզու, ջանացեք, որ ձեր լեզուն այնպես համեմատին ձեր ականջներուն, որպես ձեր ականջները կը համեմատին.․․

Գտիր նայիմ անծանոթը...

Համեմատությունն աղեկ բան է. երից կանոնը պետք է նույնիսկ լեզվաբանական ախոռին մեջ։


Ազգային լրագիրներն ապշելով ու զարմանալով հրատարակեցին ծնունդն տղու մոր մեկ մարդու գլուխ և մեկ հատ ալ ձկան գլուխ ունի եղեր։

Ի՞նչ կա զարմանալու, մայրն հղության ժամանակ ձուկերու շատ նայած կըլլա և տղան ալ ձկան գլուխով կը ծնի։

Միթե հոս չկա՞ն իշու գլուխով մարդեր, կամ մարդու գլուխով ավանակներ։

Ասոր համար քվեարկություն պետք չէ կարծեմ։


Ի՞նչ պիտի ընենք Հիպոկրատա աշակերտաց հետ։

Ասոնք սկսան շատ արագ վազել և մանավանդ ոստոստելով ընթանալ սկզբունք փոխելու մեջ։

Բժիշկները մինչև հիմա կըսեին մեզ, թե մարդս պառկած ժամանակը գլխուն տակը բարձ մը դնելու է, զի մի՛ արյունն գլուխը վազե։