— Սերը գործ չունեցողներուն գործն է։
— Սիրո մեջ առաքինի կինը ո՛չ կըսե, կրքոտը՝ այո՛, անխոհեմը՝ այո՛ և ո՛չ, իսկ պչրուհին՝ ո՛չ այո, ոչ ալ ո՛չ:
— Սիրո մեջ ավելի մենք առիթները կը փախցնենք, քան թե առիթները մեր ձեռքը չեն անցնիր։
— Դատարկ մարդը հանդարտ ջուրի պես կապականի։
— Ավելի ականջներով, քան թե աչվներով փնտրելու է կին մը։
— Սերն ալ երկյուղի պես ամեն բանի կը հավտա։
— Մարդս վայելելով միայն երջանիկ կըլլա և չէ թե ստանալով։
— Սիրո մեջ բարկությունը միշտ սուտ է։
— Սիրահարաց բարկությունը ամառվան փոթորիկներուն կը նմանի, որոնք դաշտն ավելի կանաչ ու գեղեցիկ կընեն։
— Սիրո մեջ կռվիլը հաղթվիլ է։
— Խելացի մարդը կնոջ բարկութենեն չվախնար, իսկ ավելի խելացի է այն, որ անոր բարկությունը չգրգռեր։
— Սիրահար կնոջ մը սիրտը ոսկեղեն խորան մէ, ուր հողե շինված կուռք մը կիշխե։
— Կնոջ սիրտն երկնից մեկ մասն է, ան ալ անոր պես գիշեր ցորեկ գույն կը փոխե։
— Գեղեցիկ կանանց սրտերը կաղանդի շաքարեղեններու պես հանելուկներու մեջ փաթտված են։
— Պչրող կնոջ սիրտը կը նմանի վարդի մը՝ ուսկից ամեն սիրահար մեյմեկ թերթ կը փրցնե, և քիչ մետք փուշը միայն կը մնա ամուսնույն։
— Կենաց ամենեն կարևոր գործը կնոջ մընտրությունն է։
— Սերն ամեն գործած հանցանքներու մեջ արդարանալու միջոց կը գտնե։
— Երբ սերը կը խոսի, երկյուղը, դատողությունը, պարտքն ու պատիվը կը լռեն։
— Սիրահար մ իր վախցած բանին շուտով կը հավատա։
— Սիրո մեջ հանցանքը հայտնված ատեն միայն մարդ հանցավոր կըլլա։
— Կանայք ձվածեղի կը նմանին, որչափ զարնվին այնչափ կը կակուղնան։
— Եթե կին մը հարյուր հանցանք ալ գործած ըլլա ծաղիկով միանգամ մի՛ զարներ անոր։