⁂
Պետրոս աղան իր կնկանը ընթացքեն գոհ չըլլալով ամեն անգամ որ աները տեսներ իր կնիկեն դժգոհություն կը հայտներ։
Օր մալ իր աներոջը հանդիպելով ըսավ.
— Ա՛լ աղջկանդ ըրածներուն չեմ կրնար կոր դիմանալ, ամենևին չաշխատիր, առտվնե մինչև իրիկուն պտըտելեն զատ ուրիշ գործ մը տեսած չունի։
— Իրավունք ունիս, փեսա, աղջիկս ալ չափն անցուց, և թե որ իլ. ընթացքը չփոխե ժառանգութենես պիտի ղրկեմ զինքը։
Այն օրվնե ի վեր Պետրոս աղան մեյ մալ կնկանը վրայոք բան մը չխոսեցավ աներոջը։
⁂
Կաղանդի օրը եվրոպացիին մեկը իր սովորական հագուստներն հանելով՝ ալա թուրքա հագված ու գլուխն ալ փաթտոց կապած էր։
— Աս ի՞նչ կերպարանք է հարցուց կնիկը։
— Ի՞նչ պիտի ըլլա, ամենքը գիտեն, որ թյուրքերն ստակ չունին, և չեն գար ինձմե կաղանդչեք ուզելու։
⁂
— Կարապետ աղա, ռեվալեսիեռ անունով փոշի մը կա եղեր, որ շատ հիվանդությանց աղեկ կուգա եղեր՝ կըսեն կոր լրագիրները. գիտե՞ս ինչպես բան է։
— Գիտեմ, ես ալ առի։
— Կաղաչեմ, ըսեք ինձի, ի՞նչպես կը գործածեն կոր։
— Կխառնես, տաք ջուրի մեջ կը դնես, վերջեն առած թուղթերուդ քսելով պատերուն կը փակցունես։
⁂
— Ինչե՞ն է որ ողբերգությանց մեջ միշտ երազ կը գտնվի։
— Անոր համար, որ ողբերդությանց մեջ միշտ կը քնանան։
⁂
Առջի օրը կնկան մեկը իր սիրականին կըսեր.
— Մեյ մալ նամակ գրելու ըլլաս նե՝ նամակին թվականը ապրիլ մեկ դիր։
— Ինչո՞ւ։
— Որպեսզի նամակը բռնվի նե՝ կատակ ըրինք ըսենք։