— Երեկ գիշեր ո՞ւր էիր։
— Մարտիրոս աղային տունը գացի կերակուրի։
— Ատիկա չսնանկացած ամեն գիշեր տասը տեսակ կերակուր բերել կուտար սեղանը, ան ատենները անոր տունը կերակուր ուտելու էիր։
— Հիմա երթաս տեսնաս, ավելի աղեկ է․ սնանկությունը աղեկ է եկեր մարդուն։
⁂
Առջի օրը մարդուն մեկը ապահովության ընկերության կը ներկայանա։
— Ի՞նչ կ՝ուզեք, պարոն։
— Ինքզինքս սիկուրթա ընել տամ պիտի։
— Թրամվեյի անցած փողոցներեն քալելով կանցնիք, չէ նե կառքով։
— Քալելով։
— Խենդ չենք, որ ձեզի սիկուրթա ընենք։
⁂
Մամլո ազատությունը անկարելի է, որովհետև ուր որ մամուլ կա, հարկավ հոն ճնշում կա։
Երեկ աղվոր հագված կնիկ մը Ղալաթիայեն անցած միջոցին ոտքը կը սահի, կիյնա։
Հոն գտնվողներն անմիջապես վերցնելու կերթան և ցավակցությամբ կըսեն.
— Տիկին, շատ գեշ ինկաք, չըլլա՞ որ մեկ կողմերնիդ ցավցուցած ըլլաք։
— Հոգ մընեք, պատասխանեց կինը, չորս կողմս բամբակ թխմեր եմ։
⁂
— Ի՞նչ ըրիր, տեր հայր, խոստովանցուցի՞ր, ու հաղորդեցի՞ր ամուսինս։