Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ահ, Տեր Աստված, ինչ սարսափելի տեսարան, բայց ելնե սրահը բռնկի նե։

— Մի՛ վախնար, ես այդ բանը մտածեցի, անոր համար է, որ մյուս թատրերգությունս ալ Տիեզերական ջրհեղեղն է։


Անցյալ շաբթու քարոզիչին մեկը թաղի մը մեջ երանությանց վրա քարոզ տվավ, ու այնչափ երկար խոսեցավ, որ բոլոր ունկնդիրները ձանձրացան ու շատերն ալ թողուցին գացին։ Վերջապես քարոզը լմնցավ, ունկնդիրներեն մեկը քարոզչին քովը գնաց ու ըսավ.

— Հայր սուրբ, հրամանքդ քարոզիդ մեջ մեկ երանությունը մոռցար հիշելու։

— Ո՞րն է այն։

— Այսինքն, երանի անոնց, որ իմ քարոզիս ներկա չէին։


Հիսուսյան երկու կրոնավորների, երեկ կառք մը վարձել կհուզեին Վալաթիայեն Բերա երթալու համար։

Կառավարին մեկը չուզեց զանոնք տանիլ ճիզվիթ ըլլալնուն համար։

Նույն միջոցին ուրիշ կառավար մը կանչեց զիրենք ըսելով.

— Եկե՛ք, հայր սուրբեր, ես անոնց պես չեմ, սատանան անդամ կը տանիմ, միայն թե ստակով ըլլա։


Քահանային մեկը խոստովանանքի մեջ անանկ արվեստական բառերով կը խոսեր, որ երբեմն ծիծաղաշարժ պատասխաններ կնդուներ։

Ասկից տասն և հինգ օր առաջ խոստովանանքի մեջ կը հարցներ.

— Փառամոլ չե՞ս մի դու։

— Չէ՛, տեր պապա։

— Վավաշամոլ չե՞ս մի։

— Ո՛չ, ամենևին։

— Որկրամոլ չե՞ս մի։

— Ասոր ինչ ըլլալն անգամ չգիտեմ։