174, 175), Հոկտեմբերի 3-ին, 6-ին, 13-ին, 17-ին, 27-ին, 31-ին (№ 176, 177, 172, 180, 183, 184), նոյեմբերի 7-ին, 10-ին, 24-ին (№ 186, 187, 188), դեկտեմբերի 1-ին, 3-ին, 15-ին, 12-ին, 26-ին (№ 120, 121, 124, 125, 127), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի երկերի լիակատար ժողովածու XI հատորում, 1238 թվականին։
7. Ենթադրում ենք, որ «Պ»-ն պատրիարքն է։ Համաձայն Ազգային սահմանադրության յուրաքանչյուր հայ պարտավոր էր վճարել ազգային տուրք, որի գանձումը մասնավորապես արհեստավորների, չունևորների շրջանում առաջացնում էր մեծ անախորժություն։
2. Տե՛ս «Ասկե Անկե», 1873, ծանոթ. № 14.
3. Տե՛ս «Ասկե Անկե», 1873, ծանոթ. № 16։
4. «...Տ-ին առաջնորդությանը»..․ Տիգրանյան Մկրտիչ եպիսկոպոսի առաջնորդությանը..․
5. Խրիստակի էֆենդիի անվանը շատ ենք հանդիպում Պարոնյանի մոտ քաղաքային երթևեկությունը քննադատելիս, հավանաբար նա Պոլսի քաղաքապետարանի պաշտոնյաներից էր։
6. 1872 թվականին Խ. Միսաքյանի համար կազմակերպվել է հանգանակություն. գոյացած գումարը՝ 100 ոսկի հանձնվել է նրան։
7. Քոսքը Վիկտորիա թագուհու մասին է։
8. «Հետիյեն պիլ մուայենե հեյրան օլարադ գապուլ իթմիշ է եղեր...» — Նվերդ առանց քննության, հիացումով ընդունել է։
9. Պոլսում ընդունված էր ապօրինի զավակները զամբյուղներով դնել եկեղեցիների մուտքի առջև, նման մի դեպք առիթ է հանդիսացել Ա. Արփիարյանի «Հոգուն զավակը» պատմվածքի։
10. Պոլսի հայտնի խաներից. հայ վաճառականության հավաքատեղին (տե՛ս Հ․ Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Ղալաթիա», ծանոթ. № 3)։
11. Ակնարկում է նավային երթևեկության անկանոնությունը, որի հետևանքով հաս գյուղի 6 թիվ շոգենավը հարկադրաբար կանգ է առել էյուպում։
12. Կ. Փանոսյանը ուներ երկու դպրոց՝ Ագապյան-իգական և Փանոսյան-արական։ Խոսքը վերջինիս մասին է։
13. Կ. Փանոսյանը որպես քաղաքակրթության անհրաժեշտ նախապայման, թուրքերեն լեզվով մի ամբողջ հոդվածաշարք է հրապարակել, նվիրված զուգարանների բարեկարգությանը՝ «Մեմշեճե իսլահաթ» վերնագրով։ Երգիծանքի առիթը հիշյալ հոդվածն է։ Պարոնյանը Փանոսյանին պատասխանել է հայատառ թուրքերեն մի հոդվածաշարքով։
14. «Հաւատք քո կեցուցին զքեզ» — Մար. ԺԸ. 42։
15. «...Հոն...ուհի մունենա» — Հոն սիրուհի մունենա։
16. Պարոնյանը անշուշտ նկատի է ունեցել իրական դեպքեր։ Ըստ երևույթին ակնարկում է իրենց սիրուհիներին «Պոստան իջիում» ժամադրություն նշանակող հոգևորականների։
17. Ակնարկում է Ամբրոսիոս վարդապետի ապօրինի կապը իր եղբոր կնոջ հետ (տե՛ս «Ասկե Անկե», 1873, ծանոթ. № 4)։
18. Պարոնյանը «կենդանի» բառը գործածում է ավանակի փոխարեն (տե՛ս ծանոթ. № 23)։