Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

76. Վարդովյանի վարչությունը Հ. Վարդովյանի թատերախումբն էր։ Վարդովյանը պետական արտոնագրով պարտավոր էր բացի հայերեն ներկայացումներից տայ և թուրքերեն ներկայացումներ, այլապես կարող էին փակել նրա այդ մեծ թատրոնը, արգելել հայերեն ներկայացումները։ Վարդովյանի հակառակորդները, անտեղյակ այս պայմանից, քննադատում էին նրան։ Իսկ Պարոնյանը այդ առումով է Վարդովյանի «թերությունները» համարում առավելություն։

77. Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <31>, ծանոթ. № 1։

78. Վիլհելմ 1-ին։

79. Րեոթերի աժանս — Խոսքը վերաբերում է անգլիական Ռեյտեր հեռագրատան գործակալության։


ԽԱՅԹՎԱԾՔ

1874

«Խայթվածքի» այս երկրորդ շրջանն շարունակությունն է նախորդի, առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1874 թվականի հունվարի 2-ին, 5-ին, 12-ին, 19-ին, 26-ին, 30-ին (№ 199, 200, 201, 203, 205, 206), փետրվարի 6-ին, 13-ին, 16-ին, 20-ին, 27-ին (№ 208, 210, 211, 212, 213), մարտի 2-ին (№ 214), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պ արոնյանի Երկերի լիակատար ժողովածուի II հատորում, 1938 թվականին։

1. «Պիպլիոթեք նասիոնալ» — Ֆրանսիական հրատարակչություն, լույս է ընծայել ֆրանսիական դասական հեղինակների երկերը։

2. «...Այսօր կաղանդ է, оխտը րախտի օրն է» — Կաղանդի առթիվ շատ խմելու իմաստով է ասված։

3. Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ». <31> ծանոթ. № 1։

4. «Ազգային կալվածը» Բերայի հայոց եկեղեցապատկան Ալքազար զբոսավայրն էր համանուն թատրոնով, որը ժամանակին բռնագրավված է եղել կառավարությունից և կրկին հետ վերադարձվել։ Ազգային սեփականություն դառնալուց հետո Ալքազարը վարձում է Պ. Մաղաքյանը, վերանվանվում է այն Արևելյան թատրոն, ուր ներկայացումներով հանդես էր գալիս Պ. Մաղաքյանի խումբը։

5. Նկատի ունի փաստաբան Սիմոն Թընկրյանին, թատերական գործակիցը Ս. Հեքիմյանի և Պ. Մաղաքյանի։

6․ Բերայի հայոց գերեզմանատունը քաղաքի կենտրոնում գտնվելու պատճառով կառավարության կարգադրությամբ փակված էր և շարունակ, մաս առ մաս բռնագրավվում էր, առիթ տալով լուրջ դժգոհությունների։

7․ Մ. Մամուրյանը «Արևելյան մամուլում» տպագրել է ժամանակի ազգային գործիչների, սահմանադրական շարժման մասնակիցների սեղմ դիմանկարները և ներկայացրել նրանց զանազան անուններով, օրինակ, Օտյանին կոչել է Նուրհան, Ռուսինյանին՝ Ցանսինուր, Պեշիկթաշլյանին՝ Ռաշման և այլն։ Ենթադրում ենք, թե «Օրագիրը» նույնպես նման դիմանկարներ է տպագրել, օգտագործելով Մամուրյանի մտքերը։ Պարոնյանը նրան ծաղրում է որպես բանագողի։

8. «Շիրքեթի խայրիե» — Տե՛ս «Ապտակք», 1872, ծանոթ. № 5։