Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<2> Անխորագիր այս զրույցները առաջին անգամ լույս են տեսել «Մեղուի» մեջ։ Ով է Նե ստորագրությամբ, 1873 թվականի օգոստոսի 1-ին (№ 159)։


ԲԱՆԱՍՏԵՂԾ ԽՄԲԱԳԻՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի հոկտեմբերի 21-ին (№ 184)։


ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի դեկտեմբերի 8-ին, 12-ին (№ 192, 193)։

1. «Աստուծո իսթինաֆը» — Աստծո հրաժարումը, պաշտոնաթող լինելը։

2. Ակնարկում է հակահասունյան կաթոլիկ շարժման (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Բերա», ծանոթ. № 2) ղեկավարներին։

3. «Ավետարանի թանսիլտարներ» — Ավետարանի հարկահավաքներ։


ՉՈՐՍ ՎԱՐԱԳՈԻՐՈՎ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1873 թվականի ապրիլի 21-ին (№ 132). լույս է տեսել և Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի II հատորում, 1932 թվականին։

1. Խորեն եպիսկոպոսը Նար Պեյն է։

2. «...Օյնայալըմ յոխսա թոքաա մը չեվիրելիմ» — Մեզ առաջնորդ լինելիս, զույգ թե կենտ խաղացինք և հարկ եղավ, որ Իզմիր չգա, ինչ հրաման որ ունենաք, մեզ տեղյակ պահեք, նոր զույգ կամ կենտ խաղա՞նք, թե թևանցուկ դառնանք։

3. «Թապլո վիվան» — Կենդանի պատկե՛ր։

4. «Մեղվի» մեջ, ուր տպագրված է «Չորս վարագուրով կատակերգություն մը», բնագրին առընթեր դրված է Նար Պեյին պատկերող ծաղրանկար, մի կողմից շրջապատված Իզմիրի պատգամավորներով, արդեն ուղևորվելու պատրաստ, սրբազանի մյուս կողմում կանգնած են կանայք, որոնք քաշում են նրա փեշերից, թույլ չտալով որ մեկնի («Մեղու», 1873, ապրիլի 21, № 132)։


ՍՈՒՅԼ

Սույն վերնագրի տակ զետեղված մանրապատումներն աոաջին անգամ լույս են տեսել «Թատրոնում» թե՜ անստորագիր և թե՜ Հ. Հ. Պ. և Ա. ստորագրություններով 1874 թվականի ապրիլի 6-ին, 10-ին (№ 1, 2), մայիսի 4-ին (№ 9), հունիսի 5-ին (№ 18), օգոստոսի 7-ին, 24-ին, 28-ին, 30-ին (№ 34, 39, 40, 41), սեպտեմբերի 4-ին, 7-ին, 11-ին, 19-ին, 30-ին (№ 42, 43, 44, 46, 52), հոկտեմ-