Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վա՝ 1877 թվականի մարտի 16-ին (№ 240), երկրորդ անգամ, միայն վերջինը, հրատարակվել է Հ. Պարոնյանի Երկերի Լիակատար ժողովածոփ X հատորում, 1947 թվականին.

1. Ակնարկը վերաբերում է գավառներից ստացված թուրք հարստահարիչների չարագործությունները նկարագրող նամակների հեղինակներին, որոնք կառավարության կողմից իբրև զրպարտիչներ աքսորվում էին Պոլսից, իսկ հրատարակող թերթերը փակվում էին։


ՍԵՂԱՆԻ ԱՌՋԵՎ

Առաքին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1877 թվականի մարտի 23-ին (№ 242), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի Լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։


ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1885 թվականի փետրվարին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար Ժողովածուի VII հատորում, 1936 թվականին։

1. «Դատաստանական խորհուրդ» — Զբաղվում էր ամուսնական հարցերով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, I հտ., «Պաղտասար աղբար», ծանոթ. № 1)։

2. «Արևելք» — Օրաթերթ, լույս է տեսել Պոլսում, 1884—1912 թվականներին Զ․ Յուսուֆյանի խմբագրությամբ։

3. «Նալլեթ սուրաթնա» — Նզովք, անեծք երեսին, գլուխը քարը։

4. «Չափխընը թերս խալթ մը չընե» — Անառակը մի սխալ բան չանի։

5. «Կել քեյֆիմ կել» — Արի քեֆս, արի։

6. Նկատի ունի Երուսաղեմի սուրբ Հակոր վանքի դրամական մեծ պարտքը (տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Գուզկունճուք», ծանոթ. № 2)։


ԶՎԱՐՃԱԼԻՔ

Առաջին անգամ լույս է տեսել «Խիկարում», անստորագիր, 1886 թվականի դեկտեմբերին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի VIII հատորում, 1936 թվականին։


ՆԵՏ

«Նետ» ընդհանուր վերնագրի տակ զետեղված զրույցները, ակնարկները, դիտողություններն ու մանրապատումները առաջին անգամ լույս են տեսել «Խիկարում», անստորագիր, 1887 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին, երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի Լիակատար ժողովածուի VI հատորում, 1935 թվականին։